Նիկոլի հրամանները կատարողներ՝ վաղն իր կաշին փրկելու համար անխտիր բոլորիդ ծախելու է. Հայկ Մամիջանյան
Այսօր Գլխավոր դատախազության շենքի մոտ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի դեմ անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ իշխանություններն ընդդիմադիրներին փորձում են իրենց արշինով չափել։
«Մտածում են, որ իրենց բանտարկություններից, շինծու քրեական գործերից վախեցող կա»,- հայտարարեց Հայկ Մամիջանյանը և բողոքի ակցիայի մասնակիցներին հարց ուղղեց՝ այստեղ բանտարկություններից վախեցող մարդ կա՞, ինչին հետևեց հավաքվածների «ոչ» պատասխանը։
Այնուհետև Հայկ Մամիջանյանը շարունակեց.
«Լավ լսիր այս ձայնը, դու լավ չես հասկացել, թե ում հետ գործ ունես, Արմեն Աշոտյանը, մեր մյուս ընկերները, ովքեր տարիներ շարունակ գտնվում են անազատության մեջ, ո՛չ քեզանից, ո՛չ քո կատարածուներից չեն վախենում, որովհետև մենք ավելի թանկ բան ենք կորցրել ու կորցնում, մեզ համար այդ ամենը արժեք չունի։ Մեզ համար ազատ կյանքն առանց Արցախի արժեք չունի՝ ի տարբերություն քեզ։ Մի հատ լավ նայիր այս մարդկանց դեմքերին ու մտածիր, երբ քեզ բանտարկեն, մի հոգի կգա՞։
Դիմում ենք այն պաշտոնյաներին՝ պատգամավորից մինչև քննիչ, ովքեր հույս ունեն, որ Փաշինյանի ասածները կատարելով՝ իրենց անվտանգությունն են գնում՝ սխալվում են։ Ինքն աշխարհում պաշտպանում է միայն իր կաշին ու իր աթոռը։ Բոլորիդ, անխտիր բոլորիդ ծախելու է, այն մարդիկ, որոնք մտածում են՝ իր ասածները հիմա անեն, հանգիստ կապրեն, չեք ապրի՝ բոլորիդ ծախելու է, երեսփոխանից մինչև շինծու քաղաքական գործ կարող քննիչ: Ինչպես Ալիևին Ղարաբաղը պետք է առանց հայերի, Փաշինյանին Հայաստանը պետք է առանց հայրենասերների: Չի ստացվելու»,- ասաց Հայկ Մամիջանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում