Նիկոլ Փաշինյա՞նն է որոշում՝ մեր գերբը ոնց պետք է լինի, իմաստուն Սողոմո՞նն է. քաղաքացիները՝ Փաշինյանի հայրենասիրության և ՀՀ զինանշանի մասին

Նիկոլ Փաշինյանն օրերս Ազգային ժողովում հայտարարել էր, թե Հայաստանի Հանրապետության զինանշանը կապ չունի 1991 թվականին հիմնադրված Հայաստանի պետականության հետ։

«Ի՞նչ է պատկերված մեր զինանշանի վրա՝ Նոյան տապանն Արարատ լեռան վրա, Հայաստանի չորս տոհմերի զինանշանները։ Վերջերս, երբ նայում եմ այս զինանշանին, հարց է ծագում՝ մեզանից յուրաքանչյուրի համար սրբավայր հանդիսացող պատկերն ինչպե՞ս է կապված 1991 թվականին հիմնադրված պետության հետ, ինչի՞ մասին է։ Նոյան տապան, որը գտնվում է Արարատ լեռան վրա, իսկ Հայաստանի Հանրապետության այսօրվա տարածքը ջրի տակ է։ Առյուծ, որը բնական պայմաններում վաղուց Հայաստանում չէ…,- խորհրդարանում ասել էր նա՝ արձանագրմամբ, որ քննարկվող խնդիրը վերաբերում է «պատմական և իրական Հայաստանի միջև տատանմանը, ապա հավելել,- Ձեզ չթվա, թե ձեզնից մեկն ավելի հայրենասեր է, քան մենք։ Կարող է ճոռոմ հնչի, բայց ես չեմ պատկերացնում մի մարդ, որն ինձնից ավելի հայրենասեր լինի։ Չի կարող նման բան լինի, դա բացառված է»:

Իսկ թե «ճոռո՞մ» է հնչում Փաշինյանի հավաստիացումը հայրենասիրության մասին, և պե՞տք է արդյոք խմբագրել զինանշանն ու օրհներգը՝ պատասխանները 168.am-ը լսել է քաղաքացիներից:

«Արդեն ժողովուրդն իսկ տեսնում է՝ Փաշինյանը հայրենասե՞ր է, թե՞ ոչ. քայլերն են ցույց տալիս, ոչ թե՝ խոսքերը»,- մեզ հետ զրույցում նշեց քաղաքացիներից մեկը:

«Որ սիրում է Հայաստանը՝ համոզված եմ»,- նկատեց մեկ այլ քաղաքացի:

Մի քանիսն էլ նշեցին, որ չեն հավատում Փաշինյանի ոչ մի խոսքին, որ նա «համաշխարհային սուտասան է»:

Հայրենասիրության չափանիշը, ըստ մեր հայրենակիցների, հայրենի հողերը պաշտպանելն է, սիրելն է:

ՀՀ զինանշանն ու օրհներգը խմբագրելու մասին մեր հարցադրումներին ի պատասխան էլ՝ հարցվողները վստահեցրին, որ դա մեկ մարդու որոշում չի կարող լինել. «Պետք է քննարկում լինի. Նիկոլ Փաշինյանն է՞ որոշում՝ մեր գերբը ոնց պետք է լինի, իմաստուն Սողոմո՞նն է»:

«Եթե մեր պետությունում ամեն բան իր տեղում լիներ, ու դա փոփոխելու առաջարկ լիներ, կարելի էր քննարկել ու ծայրահեղ չմոտենալ այդ հարցին, բայց այժմ, երբ կան հայ-թուրքական հարաբերությունների, սահմանի փակման մասին տեղեկություններ, Նեմեսիսի արձանի շուրջ թուրքական դժգոհություններ, ժողովուրդն ավտոմատ կապում է դրա հետ ու մտածում է, որ այդ քայլերը դիտավորյալ են արվում, որ հայ ժողովրդին կտրեն արժեքներից, պատմությունից:

Իսկ առյուծը ներքին ուժի, այլ հատկանիշների հետ է կապված»,- հավելեց մեկ ուրիշը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս