
Ի պաշտպանություն Արմեն Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների` երիտասարդների ակցիան շարունակվում է

Ի պաշտպանություն քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների` երիտասարդների կողմից նախաձեռնված ակցիան շարունակվում է: Արմեն Աշոտյանի դիմանկարով և «Ազատություն քաղբանտարկյալներին» խորագրով շապիկներով երիտասարդները քաղաքացիներին թռուցիկներ էին բաժանում:
Նրանք քաղաքացիներին պատմում են նաև` ինչի համար են Արմեն Աշոտյանը և մյուս քաղբանտարկյալները գործող իշխանությունների, մասնավորապես` Նիկոլ Փաշինյանի կողմից ենթարկվում քաղաքական հետապնդումների և ապօրինի զրկվում ազատությունից, և թե ինչու է անհրաժեշտ նրանց անհապաղ ազատ արձակվելը:
ԱՐՄԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ