«Աշոտյանի կալանավորման որոշումը, պատճառները զուտ քաղաքական են՝ թելադրված Նիկոլ Փաշինյանի կողմից». Նարեկ Գալստյան

Նարեկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2007-ին, երբ իմ վրա հարձակում եղավ, որի հետևանքով հայտնվեցի հիվանդանոցում, այդ օրերին ՀՀԿ պատգամավոր, իմ ընկեր Արմեն Աշոտյանը, չնայած սուր քաղաքական պայքարին ու լարված իրավիճակին, մի ժամ չանցած այնտեղ էր։

Այնտեղ էր նաև ընդդիմադիր, այդ օրերին իմ ընկեր Նիկոլ Փաշինյանը, որի պայքարին ես հավատում էի։ Հավատում էի, որ ուզում եմ ապրել մի այնպիսի Հայաստանում, որը կլինի ամուր, անվտանգ, ժողովրդավար ու առանց քաղաքական բանտարկյալների։

Տարիներ անց Արմեն Աշոտյանը հայտնվեց բանտում՝ դառնալով դասական քաղբանտարկյալ, Հայաստանի սահմանները փլուզվեցին, Արցախն էլ կանգնեց կործանման անդունդի եզրին։

Աշոտյանի կալանավորման որոշումը, պատճառները զուտ քաղաքական են՝ թելադրված իշխանության և նույն Նիկոլ Փաշինյանի կողմից։ Արմենը կդիմանա, սա էլ կանցնի»։

Տեսանյութեր

Լրահոս