Բաժիններ՝

«Մաթեմատիկա» առարկայից 20 միավոր ստացած դիմորդների թիվն ավելի շատ է, քան «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից. հայտնի են նախնական արդյունքները

Ավարտվել են 2023-2024 ուստարվա բուհերի ընդունելության երկրորդ փուլի միասնական քննությունները, և արդեն կատարվել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության երկրորդ փուլի նախնական արդյունքների վերլուծությունը: Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխանցմամբ՝ քննությանը մասնակցելու համար հայտագրվել է 4349 դիմորդ, քննությանը մասնակցել է 4193-ը: Միջին միավորը եղել է 12.23-ը:

Դրական միավորի շեմը չի հաղթահարել 621 դիմորդ կամ մասնակիցների 14.8 տոկոսը:

18-20 միավոր հավաքել է 528 դիմորդ կամ մասնակիցների  12.6 տոկոսը: Այդ թվում՝ 18-18.75 միավոր հավաքել է 278 դիմորդ, 19-19.75 միավոր՝ 230, և 20 միավոր՝ 20 դիմորդ:

Զուգահեռներ անցկացնելով նախորդ տարվա արդյունքների հետ, ապա 2022-ին դիմորդների թիվն ավելի շատ է եղել:

Կարդացեք նաև

Այսպես, 2022 թվականին քննությանը մասնակցել է 5142 դիմորդ, միջին միավորը եղել է 11.96-ը:

Թեև 2022թ. 7.5-ից ցածր միավոր հավաքել է 805 հոգի, իսկ 2023թ. առաջին փուլում՝ 458, երկրորդ փուլում՝ 621 հոգի:

18-20 միավոր 2022թ. ստացել է 503 դիմորդ, 2023թ. առաջին փուլում՝ 108, և երկրորդ փուլում՝ 528 դիմորդ:

«Մաթեմատիկա» առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել է 5018 հոգի, քննությանը մասնակցել է 4847-ը, միջին միավորը եղել է 11.43-ը: Դրական միավորի շեմը չի հաղթահարել  874-ը կամ մասնակիցների 18 տոկոսը: 18-20 միավոր հավաքել է 478 դիմորդ կամ մասնակիցների 9.9 տոկոսը:

Այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է՝ 235, 19-19.75 միավոր՝ 192, և 20 միավոր՝ 51 դիմորդ:

Երբ կատարում ենք համեմատություն 2022թ.-ի հետ, ապա նախորդ տարի քննությանը մասնակցել է 5296 դիմորդ, իսկ 2023թ. առաջին փուլում՝ 2884:

7.5-ից ցածր միավոր 2022թ. հավաքել է 1068 դիմորդ, 2023թ. առաջին փուլում՝  792, և երկրորդ փուլում ՝ 874 դիմորդ:

2022թ. 18-20 միավոր հավաքել է 319 դիմորդ, 2023թ. առաջին փուլում՝  215, իսկ երկրորդ փուլում՝ 478 դիմորդ:

Տեսանյութեր

Լրահոս