Միտում չի եղել․ Գիլոյանը՝ Նազիկ Ավդալյանի՝ Թուրքիայի հիմնի ժամանակ կքանստելու մասին

Խոսել եմ ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի հետ, և նա տեղեկացրել է, որ որևէ ակցիա չի արել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։

Նրա փոխանցմամբ՝ Նազիկ Ավդալյանն այդ պահին Հայաստանից կարևոր զանգ է ստացել և փորձել է պատասխանել։

«Բալիկից զանգ է ստացել, իսկ լիցքավորման լարն էլ կարճ է եղել, կքանստել է մինչև հեռախոսը հասնի ականջին։ Դա իր ամիջական խոսքերն եմ փոխանցում։ Ես վստահ եմ, որ Նազիկը որևէ բան չէր անի, նա հասուն մարդ է, և հասկանում էր, որ ակցիա անելով գործին օգուտ չի տա։ Այդպիսի բան է ստացվել», – պարզաբանեց Գիլոյանը։

Փոխնախարարի խոսքով՝ Նազիկ Ավդալյանը միջազգային ֆեդերացիային բացատրել է, թե ինչ է տեղի ունեցել, նրանք էլ հասկացել են իրողությունը, սպասում ենք՝ ինչ ընթացք կունենա։

Հիշեցնենք՝ համացանցում տարածված տեսանյութում երևում է, որ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող պատանիների (15-17 տարեկան) ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մրցավար Նազիկ Ավդալյանը Թուրքիայի հիմնի ժամանակ ոտքի չի կանգնել, նա կքանստել է։

Հավելենք, որ Նազիկ Ավդալյանը մրցավարական կազմում է ներառված եղել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31