«Հարցվածների 49.2 %-ը կարծում է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ». Արամ Նավասարդյան

«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի կողմից իրականացված հեռախոսային հարցումների համաձայն՝ հարցվածների 49.2 տոկոսը կարծում է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ:

«Այսպիսի ցուցանիշ մենք երբևիցե չենք ստացել, սա առաջին դեպքն է, երբ այսպիսի բարձր ցուցանիշ է գրանցվում քաղբանտարկյալների մասով: 30.7 տոկոսը նշել է, որ ոչ, քաղբանտարկյալներ չկան, 20.1 տոկոսը չեն կարողանում հստակ պատասխանել՝ քաղբանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ»,- հարցման արդյունքները ներկայացրեց Արամ Նավասարդյանը՝ նշելով, որ 49.2 տոկոսին խնդրել են պատասխանել՝ եթե կան քաղբանտարկյալներ, նշեք՝ ովքեր են:

«46.2 տոկոսը նշել է, որ դա Արմեն Աշոտյանն է, 24 տոկոսը նշել է, որ դա Արտակ Գալստյանն է, 20 տոկոսը նշել է, որ դա Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն է: Ընդ որում՝ երբ նայում ենք Վանաձորի կտրվածքով՝ Մամիկոն Ասլանյանի ցուցանիշն ավելի քան 35 տոկոս է: Դժվարացել է քաղբանտարկյալների անուններ նշել 39 տոկոսը:

Կարդացեք նաև

2020թ. հունիսի հետազոտությամբ նույն հարցերը մեզ մոտ կային, այն ժամանակ միայն 23.8 տոկոսն էր նշում, որ կան քաղբանտարկյալներ, և երբ խնդրում էինք պատասխանել, թե ովքեր են նրանք, կհիշեք այդ ժամանակները՝ Ռոբերտ Քոչարյան՝ 16.4 տոկոս, Մանվել Գրիգորյան՝ 3.4 տոկոս, Գագիկ Ծառուկյան՝ 2.1 տոկոս, Գագիկ Խաչատրյան՝ 0.4 տոկոս, «Սասնա ծռեր»-ի անդամներ՝ 0.4 տոկոս»,- ասաց նա՝ շեշտելով, որ 49.2 տոկոսի կարծիքը, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, ցցուն պատասխան է «ժողովրդավարության բաստիոն հորջորջողներին»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31