«Ազատությու´ն բոլոր այն անձանց, ովքեր այս իշխանության դավադրության և քաղաքական հետապնդման հետևանքով հայտնվել են բանտերում` Գրիգորի Խաչատուրովից մինչև Արմեն Աշոտյան»

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գեներալ Գրիգորի Խաչատուրովի հետ հանդիպելու ամենահարմար վայրը հաստատ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը չէ, բայց իրավիճակի, իսկ ավելի կոնկրետ` հանձնողների ու պարտվողականների վախերի և անբարոյականության պատճառով, գեներալին հանդիպելու համար կրկին քրեակատարողական հիմնարկ էի գնացել:

Ինքը` Փաշինյանը, հոգեբանական ահեր ունի բոլոր այն մարդկանցից, ովքեր կայացած են, ուժեղ, խնդիր լուծող և որ սրանց համար ամենախնդրահարույցն է` սկզբունքային:
2020 թվականի տավուշյան իրադարձություններին, երբ 3-րդ բանակային կորպուսը մարտական կարևոր խնդիր էր լուծում, փորձում էին հաջողության և հաղթանակի դափնիներն իրենց վրա քաշել, իսկ Խաչատուրովը համեստորեն լռում էր, որովհետև դա իր առօրյա ծառայության մի մասն էր համարում:

Այս իշխանության` հաղթանակ տարած պետական գործիչներից, զինվորականներից ունեցած անհաղթահարելի վախերի հետևանքն էլ Խաչատուրովի անազատության մեջ գտնվելն է:

Ազատությու´ն բոլոր այն անձանց, ովքեր այս իշխանության դավադրության և քաղաքական հետապնդման հետևանքով հայտնվել են բանտերում` Գրիգորի Խաչատուրովից մինչև Արմեն Աշոտյան»:

Տեսանյութեր

Լրահոս