«Այս որոշումներով «կարեն անդրեասյան» դարձան դատավորներ Քրիստինե Մկոյանը և Արթուր Աթաբեկյանը». Ռուբեն Մելիքյան

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԲԴԽ-ն դադարեցրեց վերաքննիչի դատավոր Աստղիկ Խառատյանի, վճռաբեկի դատավորներ Տիգրան Պետրոսյանի և Արտակ Բարսեղյանի, ինչպես նաև առաջին ատյանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները։

Այս որոշումներով «կարեն անդրեասյան» դարձան դատավորներ Քրիստինե Մկոյանը և Արթուր Աթաբեկյանը։ Մյուսները՝ Վիգեն Քոչարյանը, Հայկ Գրիգորյանը և Երանուհին, «կարեն անդրեասյան» էին դարձել վաղուց։

Դե ինչ, սա դատավորներ Մկոյանի և Աթաբեկյանի գիտակցված ընտրությունն էր։ Ոչ ոք նրանց գլխին ատրճանակ չէր դրել»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31