«77%-ը հավանական է համարում առաջիկա ամիսներին Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա». Արամ  Նավասարդյան

«Որքանո՞վ եք հավանական համարում առաջիկա ամիսներին Ադրբեջանի կողմից զինված ագրեսիան/հարձակումը Հայաստանի տարածքի հանդեպ»,- «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի իրականացրած հարցման ժամանակ հետաքրքրվել են քաղաքացիներից:

«Լիովին հավանական է համարում հարցվածների 36.5 տոկոսը, ավելի շուտ հավանական է համարում՝ 40.4 տոկոսը: Այսինքն՝ մոտ 77 տոկոսը նշել է, որ այդպիսի հարձակում հնարավոր է: Ավելի շուտ հավանական չի համարում 10.9 տոկոսը և ընդհանրապես հավանական չի համարում 6.5 տոկոսը, իսկ 5.7 տոկոսը դժվարացել է պատասխանել»,- հարցման արդյունքը ներկայացրել է Արամ Նավասարդյանը:

Հարցվածներից հետաքրքրվել են նաև, թե զինված ագրեսիայի դեպքում ո՞ր երկրներից կարելի է ռազմաքաղաքական օգնություն ստանալ մեր երկրի համար։

Կարդացեք նաև

«Այստեղ ևս երկու շրջափուլի տվյալներ ենք ներկայացրել, և կան բավականին կտրուկ փոփոխություններ: Եթե հունվար ամսին կար էյֆորիա և 34.2 տոկոսը նշել էր, որ մեզ կօգնի Ֆրանսիան, ապա հիմա 19.6 տոկոսն է դա նշել, Ռուսաստանը նշել էր 30 տոկոսը, իսկ հիմա՝ 19.5, Իրանը նշել էր՝ 40.1 տոկոսը, իսկ հիմա՝ 18.6, ԱՄՆ-ը 27.8 տոկոսն էր նշել, իսկ հիմա՝ 11.5, Հնդկաստանը՝ 25.6 էր նշել, իսկ հիմա Հնդկաստանի ցուցանիշը իջել է մինչև 6.8 տոկոս: Շատ կարևոր է, որ մենք ունենք աճ՝ «չկան նման երկրներ» ցուցանիշում. այդպես կարծում է 35.8 տոկոսը: Սա մի կողմից՝ բավականին վատ ցուցանիշ է, բայց մյուս կողմից լավ է, որ մեր հասարակությունն ավելի շատ սկսել է վստահել ռեալ քայլերին, ոչ թե ուղղակի հայտարարություններին»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս