«Սա արդեն երրորդ բարձրաստիճան պաշտոնյան է՝ Մովսես Հակոբյանից և Օնիկ Գասպարյանից հետո, ով լույս է սփռում պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի գործողությունների վրա: Պետք է հիշել ենթատեքստը: Հոկտեմբերի 20-ը պատերազմի մեջտեղն էր, մենք կրել էինք ծանր կորուստներ, սակայն հոկտեմբերի 20-ին ստորագրված խաղաղությունը կլիներ պարտության, բայց ոչ կապիտուլյացիայի խաղաղություն»,- գրել է Միքայել Մինասյանը:
Պատերազմից հետո տեղի ունեցող բազմաթիվ քաղաքական իրադարձությունների, սահմանազատման ցավոտ որոշումների վերաբերյալ տարակուսելի էր Երկրապահ կամավորականների միության դրսևորած ընդգծված չեզոքությունն ու նրա առաջնորդ Սասուն Միքայելյանի լռությունը: Երկրի պաշտպանության հարցերում երբեմնի գերակտիվություն ցուցաբերող միությունը կարծեք այս պահին ընդհատակում է:
Պատերազմի ընթացքում եղբորն ու եղբորորդուն կորցրած Արսեն Ղուկասյանը, որը տևական ժամանակ գտնվում է Արցախում և ակտիվ մասնակցում է անհետ կորածների (զոհվածների մարմինների) դուրսբերման աշխատանքներին, տեղեկացրեց, որ այսօր առավոտյան, բացի մարմինների որոնողական խմբերից, 2 խումբ էլ պետք է գնար ողջերի որոնողական աշխատանքներ իրականացնելու, սակայն վերջիններին թույլ չեն տվել՝ պատճառաբանելով տեղանքում առկա մառախուղը:
Փաշինյանը բացարձակապես պատրաստ չէ այդպիսի մակարդակի բանակցությունների համար՝ ոչ մենթալ, ոչ մտավոր մակարդակում և ոչ էլ հոգեպես: Ըստ էության սա չոբան է, որի գլխից պարբերաբար ընկնում է փափախը, երբ ինքը հայացքը վեր է բարձրացնում՝ բարձրահարկ շենքերին նայելու համար:
«Ես նորից եմ ասում՝ նրանք իրականացնում են, նաև ոստիկանության ծառայողները՝ նրանց հետ միասին, անձնուրաց, հերոսական ծառայություն՝ այդ դիրքերը պահելու և այլ տեսանկյունից, բայց այս հարցերը իրավական հարցեր են, որոնցով որևէ հարց կարգավորված չէ: Իսկ այս դեպքերը կարող են տեղի ունենալ ամեն օր, ամեն պահի: Հետևաբար՝ այս հարցերը հրատապ լուծումների կարիք ունեն, որովհետև սա մարդու իրավունքների կարևորագույն խնդիրներն են»,- նշեց Արման Թաթոյանը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Ալլա Լևոնյանը մեկն է այն մշակութային գործիչներից, ով հունվարի 9-ին միացավ Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի հրաժարականը պահանջող ստորագրահավաքին:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դավադիր վիժվածքն հերթական անգամ տարադրամի վերածեց մեր ազգային շահերն ու արժանապատվությունը՝ զոհասեղանին թողնելով ինչպես մեր տղաների հազարավոր կյանքեր, այդպես էլ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների ճակատագրեր:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հողատուն հասել էր Մոսկվա, որ հայտարարի գերիների հարցը դեռեւս չի հաջողվել լուծել ու համաձայնվի թուրքի երազանքի կատարմանը՝ ճանապարհ տրամադրելուն Հայաստանի տարածքով»։
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը հսկվում է ոստիկանության կողմից: Համացանցում տարածված այս տեսանյութում երևում է, որ ոստիկանական մի քանի մեքենաներ են կայանված դեսպանատան մոտ, իսկ մի խումբ ոստիկաններ էլ հսկում են շենքը:
Օդանավակայան շտապող բազմաթիվ քաղաքացիներ ժամանակին տեղ չեն հասել՝ Փաշինյանի ճանապարհը բացելու համար իրականացված «ոստիկանական բեսպրեդելի» պատճառով: Այս մասին գրում է Mediaport–ը։
Արմեն (Մելսիկ) և Արսեն (Վիլգեմ) Գեղամյան եղբայրները 9 ամսվա ծառայող էին, երբ սկսվեց պատերազմը: Նրանց հորեղբոր որդին՝ Շուրկա Գեղամյանը, 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ եղբայրները ծառայում էին Արցախում՝ հրետանային զորամասում:
«Եթե այս անորոշ վիճակը շարունակվի ևս 1-2 տարի, ապա կոնկրետ ինձ համար խնդիր է նույնիսկ Սյունիք գնալը, ես ունեմ ՀՀ քաղաքացիություն, և եթե վախով պետք է իմ երկրում շրջեմ, ո՞ւր է իշխանությունը, կառավարությունը, ես որքանո՞վ եմ պաշտպանված այս երկրում։ Այդ ի՞նչ ճանապարհներ ու տարածքներ են տալիս, Գորիսից-Կապան գնալու համար, պետք է ադրբեջանցիների մոտով անցնես, սա անգլուխ բան է արվում, աննորմալ վիճակ է»,- ընդգծեց նա։
Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջին օրերին ստացել եմ բազմաթիվ նամակներ, որոնց բովանդակությունն ընդհանրության մեջ հետևյալն է՝ մարդիկ վրդովված հարցնում են, թե ինչո՞ւ վճռական քայլերի չենք դիմում, արդյո՞ք համակերպվել ենք Նիկոլի իշխանությանը, արդյո՞ք պայքարը մարել է և այլն։
Եթե մենք հանդուժում ենք նման ոչ պրոֆեսիոնալ իշխանությունների, աղետալի հետևանքներ ունենալու ենք․ Վարդան Պողոսյան
Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Շուշին սեպտեմբերի 29-ին լքած Անժելա Սահակյանը, ով ժամանակավոր բնակվում է Աշտարակում՝ ծնողների տանը, սոցիալական խնդրի առջև է կանգնել:
«Հայրենիքի փրկության շարժումը» տարածել է շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարությունը, որով վերջինս դիմում է ՀՀ արտգործնախարարին, ԱԱԾ տնօրենին, ԶՈՒ գլխավոր շտաբի պետին՝ պահանջելով հանդիպել «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչների հետ և պարզաբանումներ տալ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի և այնտեղ ստորագրելիք փաստաթղթի վերաբերյալ։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ աջակցությունը հայտնելով խմբակցությունից դուրս եկած պատգամավորներին, որոնք այժմ արդեն նախկին գործընկերների քննադատությունների թիրախում են հայտնվել։
«Հանրապետության նախագահն ունի խորհրդարանական հանրապետություններին հարիր լիազորությունների համարժեք մի ծավալ, որից պետք է օգտվել, որը պետք է օգտագործել: Այսինքն՝ Հանրապետության նախագահն ունի լիազորություններ, բայց դրանք այն լիազորությունները չեն, որոնք ունեին, ասենք, մեր հանրապետության նախագահները՝ 1995 կամ 2005թթ. սահմանադրական փոփոխությունների արդյունքում»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը՝ անդրադառնալով Սահմանադրությամբ ՀՀ նախագահին վերապահված լիազորությունների պակասին, ինչը հաճախ շահարկվում է նախագահ Արմեն Սարգսյանի ու նրա թիմի կողմից:
Ի պատասխան խմբագիր-վարչապետի «դժգույն ու թշվառ» հոդվածի:
Սուրբ աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր տելեգրամ ալիքում գրում է:
Արցախում նահատակված մայոր Լևոն Արմենակի Ավետիսյանն Էջմիածնից էր, եղբայրներից ավագը: 2008 թվականին ընդունվել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, 2012-ին ավարտել էր և որպես սպա՝ ծառայության անցել Արցախի պաշտպանության բանակում:
«Դավադիր ստահակը կրկին բոլորիս փորձում է ֆռացնել՝ սղացնելու համար իր դավաճանությունը։ Ուշադիր նայեք նկարին, որը ՌԴ ԱԳՆ ֆեսբուքյան պաշտոնական էջից է։ Չարաբաստիկ 9-րդ կետն ունի երկու մաս։
«Նախ պետք է հասկանանք, թե ինչ ասել է՝ «վերահսկողության տակ», և մենք այն ինչպես ենք հասկանում․ այն, որ օդանավակայանը նրանց դիտարկման ներքո է՝ իրականություն է։ Իսկ վերահսկողության տակ լինելն ավելի լայն է։ Ամեն դեպքում օդանավակայանը գտնվում է ՀՀ տարածքում, մեր հսկողության տակ»։
«Նիկոլը և Աննան հանգուցային պաշտոններում կարգելով իրենց հարազատներին, ծառայակիցներին և այլ լոյալիստներին՝ իրականացրել են նեոֆեոդալական կառույցի իշխանության յուրացման սցենարը ՝ պատվով կրկնօրինակելով ադրբեջանցի իրենց գործընկերներին»։
Մինչեւ Հայաստանում չփոխվի իշխանությունը, որեւէ նոր պայմանավորվածություն Ադրբեջանի հետ պետք է բացառել, իսկ մինչ այդ՝ օրակարգի գերակա հարց դիտարկել բացառապես ռազմագերիների, պատանդների եւ աճյունների վերադարձը»։
«Մեր ավելի քան 3 ամսվա պայքարը՝ անհետ կորածներին, գերիներին, դիակներին գտնելու համար, հատվածական հաջողություններ է ունեցել միայն մեր համառության հաշվին, սակայն դա արդյունավետ ճանապարհ չէ ու ձեռնտու է միայն պատասխանատուներին, ովքեր արդեն մեր դեմ ցուցմունքներ են հավաքում»,- քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց պատերազմում եղբորն ու եղբորորդուն կորցրած Արսեն Ղուկասյանը, որը, տևական ժամանակ է՝ գտնվում է Արցախում և ակտիվ մասնակցում է անհետ կորածների (զոհվածների մարմինների) դուրսբերման աշխատանքներին:
«Որևէ նման հարց չի եղել, որևէ հարցաքննություն չի եղել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե՝ Արայիկ Հարությունյանի և Ռուսլան Իսրայելյանի հեռախոսազրույցի առնչությամբ նախագահն արդյո՞ք հարցաքննվել է, թե՞ ոչ:
Երեկ Wargonzo-ի Ստեփանակերտի աղբյուրները հայտնել էին, որ Ադրբեջանի ԶՈւ-ն հրաձագային զենքից կրակ է աձակել Ղարաբաղում.
«Եթե պետությունը պարբերաբար, մի քանի անգամ շարունակ, ամենաբարձր մակարդակով հայտարարի, որ ինքը ընդունում է միջազգայնորեն ճանաչված սահմանները, և չունենա ընկալում առ այն, թե որոնք են այդ միջազգայնորեն ընդունված սահմանները, կամ անի հայտարարություն առ այն, որ «Սյունիքից ոչ մի սմ չի զիջվել», այդ հայտարարությունները կարող են ունենալ իրավական հետևանքներ: Այդ հայտարարություններն իրականում անհապաղ շտկման, մաքրագրման և շրջադարձման կարիք ունեն»,- նշեց մասնագետը: