«Ամեն ինչ կորած չէ». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հույս միշտ կա, քանի որ Աստված հույս, հավատ ու սեր է։ Ամեն ինչ կորած չէ։ Պետք է հավատալ ու հույս ունենալ, որ Աստված մի դուռ կբացի։ Հույսը չի կարող մարել: Հույսը միշտ կա։ Եթե հույս չկա, ուրեմն Աստված էլ չկա։ Իսկ Աստված կա ու կենդանի է։ Աստված հույս է, հավատ է եւ սեր։

Աստված հույս է տալիս բոլոր նրանց, ովքեր սիրում են Արցախը եւ հավատում 88-ի անկախության ու ինքնորոշման իդեալներին։ Ոչ մի դեպքում չպետք է նահանջել մեր ազգային երազանքից։ Բարդ է, շատ բարդ է։ Բայց այլընտրանքը հայրենազրկումն է։

Աստված երբեք անտեր չի թողնում իր վրա հույս դնողներին ու հայրենիքը բացարձակ արժեք ընկալողներին։

Հ.Գ. Իմ հոգին ունի զույգ հենարաններ՝ Աստված եւ հայրենիք»։

Տեսանյութեր

Լրահոս