
Խնդիրն ի սկզբանե մերժողական դիրքավորումը չէ հատկապես ՀՀԿ-ի դեպքում, որի օրոք ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է կնքվել. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի երևանյան նիստը հնարավորություն էր ոչ միայն քննարկելու երկկողմ օրակարգային հարցերը, այլ դրանց դետալացման, բաց ու անկեղծ քննարկումների միջոցով հասկանալու, թե առկա իրողությունների պայմաններում ու՞ր ենք շարժվում, ինչպիսի՞ հնարավորություններ կարող են բացվել Հայաստանի համար և արդյո՞ք առաջարկն ու պահանջարկը կարելի է բերել համադրելիության դաշտ:
Այս տեսանկյունից ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանի հարցադրում-դիտարկումներում շոշափվում էր օբյեկտիվ իրողությունների, ռեալպոլիտիկի և երկկողմ շահերի ներդաշնակեցման հարցը, որն ուղեկցվում էր պատկերավոր համեմատություններով ու օրինակներով:
Խնդիրն ի սկզբանե մերժողական դիրքավորումը չէ հատկապես ՀՀԿ-ի դեպքում, որի օրոք ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է կնքվել: Այլ խելագարվելու աստիճան խայտաբղետ, իրարամերժ և մանիպուլյատիվ բնույթի հոսքերի պարագայում ճիշտ ու օբյեկտիվ գնահատելու իրադրությունը` ռազմաքաղաքականից մինչև միջին վիճակագրական քաղաքացու գրպանի վրա ազդեցություն:
Ամենակարևորը` քաղաքացու հետ պետք է ազնիվ լինել և իրողությունները ներկայացնել ոչ թե նեղ քաղաքական, այլ ազգային, կենսական շահերի տեսանկյունից: