
Սիմֆոնիկ նվագախումբը Հայկ Մելիքյանի կատարմամբ առցանց կհնչեցնի Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը շարունակում է առցանց համերգների շարքը։ Նվագախումբը հուլիսի 9-ին՝ ժամը 19:00-ին, «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում կներկայացնի Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը, որը կհնչի հանրահայտ դաշնակահար Հայկ Մելիքյանի կատարմամբ։
Համերգը ղեկավարում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Առցանց ցուցադրության հատուկ հյուրերն են ԴասA կրթամշակութային նախագծի մասնակիցները։ Ցուցադրությանը կարող եք հետևել նաև «DAS A» հավելվածի միջոցով։