Բաժիններ՝

Խաղաղության կռունկներ. արցախցի փոքրիկները կպատրաստեն օրիգամիներ՝ խաղաղության և հաղթական մաղթանքներով

Նոյեմբերի 1-ին լրանում է հայ անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի 149-ամյակը։ Օրվան նվիրված` Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը «Հիկարի» հայ-ճապոնական գիտական, կրթական, մշակութային կենտրոնի հետ կիրականացնի «Խաղաղության կռունկներ» միջոցառումը, որի շրջանակում կկազմակերպվի կոմպոզիտորի` մանկուց սիրված օրիգամիների և սեփական բաղադրատոմսով կակաոյի պատրաստում: Խաղաղության և հաղթական մաղթանքներով օրիգամիները կպատրաստվեն արցախցի փոքրիկների կողմից և կուղարկվեն առաջնագիծ, իսկ կակաոյի վաճառքից գոյացած հասույթը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 1-ին, ժամը 13:00-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի պուրակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031