Հայտնի ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարքին Արցախին նվիրված ստեղծագործություն է կատարել
Իտալացի հանրահայտ ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարքին, որը բազմիցս ելույթներով հանդես է եկել Հայաստանում, Արցախին նվիրված ստեղծագործություն է նարեկայացրել:
Երաժիշտը կատարման տեսնայութը հրապարակել է «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում: Վոկալիզի համար նա շնորհակալություն է հայտնել կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանին: «Շնորհակալ եմ հրաշալի աղոթքի համար, որը նվիրել եք Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին»,- շեշտել է Մարիո Ստեֆանո Պիետրոդարքին:
Մարտին Ուլիխանյանն էլ շնորհակալություն է հայտնել ակորդեոնահարին գեղեցիկ կատարման համար: