2002 թվականի «Նյու Յորքի ավազակախմբերը» պատմական դրաման կվերածվի սերիալի և կարտադրվի Miramax Television-ի կողմից:
Իտալիայում մեկնարկել է Հռոմի 17-րդ կինոփառատոնը:
Օրեր առաջ Համբուրգի կինոփառատոնում, որտեղ ներկայացված են եղել հարյուրից ավելի ֆիլմեր, «Ամերիկացի»-ն ստացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը։
«Գրքարվեստ» 19-րդ միջազգային մրցույթին, որն անցկացվել է 2022 թվականի հունիսի 23-24-ը Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում, Հայաստանն ինը գիրք է ներկայացրել: Գրքերից ութն արժանացել են մրցանակային պատվավոր տեղերի։
Առաջին անգամ Հայաստանում հյուրախաղերով հանդես կգան աշխարհահռչակ դիրիժոր Թեոդոր Կուրենտզիսը, «musicAeterna» նվագախումբը, երգչախումբը, պարային խումբը և «musicAeterna byzantina» երգչախումբը:
Չեզոք մարզիկների դրոշի /FIAS/ ներքո հանդես կգան ռուսաստանցի, բելառուս և ֆրանսիացի մարզիկները:
Գյումրու թատրոններում դերասանների մեծ պահանջարկ չկա։
Թարգմանչաց տոնի կապակցությամբ Հայաստանի գրողների միությունն ավանդույթի համաձայն կյանքի է կոչել ամենամյա «Կանթեղ» մրցանակաբաշխությունը, որն անցկացվել է հոկտեմբերի 9-ին Օշականում:
Համերգը կազմակերպել են Երևանի ավագանու անդամներ Արմեն Սարգսյանը և Նուարդ Վարդանյանը՝ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի աջակցությամբ։
Հոբելյանական 20-րդ «Հայ ֆեստ» (HIGH FEST) կատարողական արվեստի միջազգային փառատոնը, որը կրում էր The next 20 years will be better! «Հաջորդ 20 տարիները կլինեն ավելի լավը» խորագիրը, անցկացվեց հոկտեմբերի 1-8-ը՝ հյուրընկալելով 10 երկրից ժամանած ավելի քան 250 մասնակցի և հյուրերի` հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնի նախագահների Ռումինիայից, Ռուսաստանից, Կիպրոսից, Գերմանիայից, Իսրայելից, Էստոնիայից, Իրանից և այլ երկրներից:
Հայաստանից ամերիկյան կինոակադեմիայի «Оսկար» 95-րդ մրցանակաբաշխությանը ներկայացվող վավերագրական անիմացիոն «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի ամերիկյան պրեմիերան կկայանա Լոս Անջելեսի «Animation Is Film» կինոփառատոնի մրցութային ծրագրում։
Դերասաններ Արմեն Քուշկյանն ու Գոռ Համբարձումյանը հոկտեմբերի 5-8-ը մասնակցել են Վիսագինեսում (Լիտվա) կայացած ATSPINDIS միջազգային թատերական XVIII փառատոնին:
«Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի հովանավորությամբ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը լույս է ընծայել Արտակ Վարդանյանի «Հոգու և կարոտի ճամփաներով» խորագիրը կրող էսսեների ժողովածուն:
Առաջին անգամ Հայաստանում համերգներով հանդես կգան լեգենդար դիրիժոր Թեոդոր Կուրենտզիսը, musicAeterna նվագախումբը, երգչախումբը, պարային խումբը և musicAeterna byuzantina երգչախումբը:
Սամվել Մկրտչյանի ստեղծագործությունների զեկուցմանը կմասնակցի նրա այրին՝ ճանաչված քաղաքական գործիչ և լրագրող Նաիրա Զոհրաբյանը։
Նախագծի կազմակերպիչը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ և Արամ Խաչատրյան համերգասրահն են:
Պորտուգալական Ֆաթիմայի Տիրամոր արձանիկը 2022 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին պատմության մեջ առաջին անգամ կբերվի Հայաստանի եւ կտարվի Վրաստանի Հայ Կաթողիկե համայնքներ:
Հայաստանի ինքնիշխան Հանրապետության տարածքում Ադրբեջանի կիրառած ագրեսիվ գործողությունների հետևանքով առավել տուժած բնակավայրերից առողջարանային քաղաք Ջերմուկը վերադառնում է իր բնականոն կյանքին։
Բելառուսի Բրեստ քաղաքում անցկացված «Բելայա վեժա» XXVI միջազգային փառատոնի շրջանակում ռեժիսոր, դերասանուհի, Համազգային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանի բեմադրությամբ «Գոմեշը» արժանացել է փորձագետների բարձր գնահատականին և մրցանակ ստացել «Լավագույն մոնոներկայացում» անվանակարգում:
Տաղանդաշատ կոմպոզիտոր Շուշան Սարգսյանը ստեղծագործում է երաժշտական տարբեր ժանրերում, երգեր է հեղինակում ինչպես հայ, այնպես էլ օտարազգի ճանաչված երգիչների համար:
168.am-ը հետաքրքրվեց՝ մարզերում ո՞ր ժանրի գրքերի պահանջարկ կա, ինչպե՞ս է գրքերի պակասը լրացվում, հիմնականում ի՞նչ տարիքի են ընթերցողները: Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրենը պատասխանեց, որ գալիս են 6 տարեկանից սկսած՝ մինչև տարեց մարդիկ:
Գրքի հինգերորդ երևանյան փառատոնը, որն անցկացվել է սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, եզրափակվել է գրական տոնի շրջանակում անցկացվող մրցանակաբաշխությամբ:
Լաերտ Պողոսյանը 1958 թվականից աշխատել է հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայում՝ որպես օպերատոր: Հեղինակել է «Սովորի՛ր կինո նկարահանել» աշխատությունը (1966 թ.), «Իմ կյանքի էջերից» (2013 թ.), «Անցած օրերի մտորումներ, էսքիզներ» (2021 թ.) գրքերը:
Հայաստանի Հանրապետության մի շարք հուշարձանների ուսումնասիրման, նորոգման, ամրակայման և վերականգնման համար 2022 թվականին կառավարությունը հատկացրել է շուրջ 236 միլիոն ՀՀ դրամ:
Էնդրյու Դոմինիկի «Շիկահեր» (Blonde) ֆիլմը քննադատության է ենթարկվել իր դաժանության և սեքսիզմի համար։
Իսպանիայում մեկնարկել են «Թղթե տուն» սերիալի առաջին սփին-օֆֆի նկարահանումները։
«Գրաֆիկ դիզայներները, իլյուստրատորները պետք է շատ նայեն: Պետք է այլ նկարիչների ուսումնասիրեն, փորձեն իրենց նման նկարել, ինչու ոչ: Սովորելու տարիներին ես ուզում էի բալետի պարուհիների նկարել: Լուսանկարներ չկային, բնորդուհի գտնելու մասին մտածել անգամ չէի կարող: Համացանց ևս չկար: Հին գրքերից փոքր նկարներ էի գտնում և արագ նկարում: Մեր աչքերը սոված էին: Հիմա մեր աչքերը կերակրելու բոլոր հնարավորությունները կան: Պետք է շատ նայել»:
Յոզեֆ Կալեյան այսօր ամենաճանաչված ու պահանջված տենորներից է։ Նրա կատարողական վարպետությունը բարձր են գնահատել The Wall Street Journal-ը, The Times-ը, Opera News-ը, Associated Press-ը, The Independent-ը։
Սամվել Խաչատրյանը, ով չնայած ընդամենը 7 տարեկան է, հիանալի նվագում է, նկարում, երգում, ասմունքում, ունի արտակարգ մտածողություն, գրում է երգեր, իր շնորհներով հիացնում բոլորիս։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի» շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը պաշտոնական հանդիպում է ունեցել Մեքսիկայի Միացյալ Նահանգների մշակույթի նախարարի տեղակալ Մարինա Նունյեսի հետ: