Նովոսիբրիսկի թատրոնը Հայաստանում կցուցադրի ներկայացում՝ ըստ Տատյանա Տոլստայայի պատմվածքի
Նովոսիբիրսկի «Старый дом» դրամատիկական թատրոնը 2023 թվականին Երևանի High Fest կատարողական արվեստի միջազգային փառատոնում կցուցադրի ներկայացում՝ ըստ Տատյանա Տոլստայայի «Պետերս» պատմվածքի: Այդ մասին ТАСС-ին հայտնել են թատրոնի մամուլի ծառայությունում:
«Աշնանը «Պետերս» ներկայացումը կցուցադրվի Հայաստանում: Տատյանա Տոլստայայի պատմվածքի վրա հիմնված կամերային ներկայացումն ստացել է Երևանի High Fest թատերական փառատոնի հրավերը, որտեղ կներկայացվեն լավագույն ներկայացումներ աշխարհի տարբեր երկրներից» – հաղորդել են մամուլի ծառայությունում: Թատրոնում հստակեցրել են, որ փառատոնը պլանավորված է 2023 թվականի հոկտեմբերին: Ներկայացումը բեմադրել է թատրոնի գլխավոր ռեժիսոր Անդրեյ Պրիկոտենկոն:
Ինչպես նշում են «Старый дом»-ում, բեմադրությունն ունի առանձնահատուկ լեզու, արտահայտման մեթոդ և եղանակ: Ռուսաստանի Ազգային թատերական «Золотая маска» մրցանակի և փառատոնի փորձագիտական խորհրդի կողմից ներկայացումը դասվել է Ռուսաստանի ամենաակնառու պրեմիերաների շարքին: High Fest-ը ժամանակակից թատրոնի զարգացման հարթակ է, որն անցկացվում է 2003 թվականից:
Տասը տարուց ավելի այն համարվում Է հետխորհրդային տարածությունում գլխավոր թատերական փառատոներից մեկը: Ամեն տարի փառատոնի շրջանակներում Երևանի խոշորագույն հարթակներում հավաքվում են շուրջ 30 հայրենական և արտասահմանյան թատրոններ:
«Старый дом» թատրոնն ստեղծվել է 1933 թվականին, այսօրվա դրությամբ նրա խաղացանկում են ինչպես դասական, այնպես էլ գերժամանակակից բեմադրություններ: Թատրոնը եղել է Ռուսաստանի շատ քաղաքներում, հյուրախաղերի է մեկնել Գերմանիա, Լեհաստան, Ուկրաինա, Շվեդիա, Ճապոնիա, Մոլդովա, գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես Նովոսիբրիսկի՝ ամենից շատ հյուրախաղերով հանդես եկող թատերախումբ: