Բաժիններ՝

Միքայել Ա. Գուրջյանի «Ամերիկացի»-ն լավագույն օտարալեզու ֆիլմ է ճանաչվել միջազգային կինոփառատոնում

Ռեժիսոր Միքայել Ա. Գուրջյանի «Ամերիկացի» կինոնկարը Իտալիայի SALERNO միջազգային կինոփառատոնի պաշտոնական մրցութային ծրագրում ճանաչվել է լավագույն օտարալեզու ֆիլմ (Winner Best Film):

Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

Պետական աջակցությամբ նկարահանված կինոնկարը պատմում է ցեղասպանությունից հրաշքով ողջ մնացած և Միացյալ Նահանգներ գաղթած հայ երիտասարդի՝ Չարլիի մասին, որի ընտանիքն այդ ոճրագործության զոհ է դարձել: Պատմությունն սկսվում է 1947 թվականին, երբ Չարլին վերադառնում է Հայաստան և բախվում խորհրդային կոմունիզմի դաժան իրականությանը:

Ռեժիսոր և սցենարիստ՝ Միքայել Ա. Գուրջյան, օպերատոր՝ Ղասեմ Էբրահիմյան, դերասաններ՝ Հովիկ Քէուչկերեան, Միխայիլ Տրուխին, Նելլի Ուվարովա, Ժան-Պիեր Նշանյան, պրոդյուսերներ՝ Արման Նշանյան, Սոլ Տրիոն, Պատրիկ Մալխասյան, Անի Որսկանյան, արտադրող ընկերություն՝ People Of Ar Productions:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս