Բաժիններ՝

Նշվել են բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերը

Հայտնի են բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերը։ Այս մասին հայտնում է Կինոյի բրիտանական ինստիտուտը (BFI):
1639 քննադատների, ծրագրավորողների, արխիվագետների և կինոգետների մասնակցությամբ 2022 թվականին անցկացված Sight and Sound հարցման արդյունքում բելգիական J«Jeanne Dielman, 23 quai du Commerce, 1080 Bruxelles» (1975) դրամա ճանաչվել է բոլոր ժամանակների լավագույն ֆիլմը:

Հաղորդվում է, որ նախկինում կին ռեժիսորի նկարահանած ոչ մի ֆիլմ չի եղել լավագույն տասնյակում: Շանտալ Աքերմանի նկարահանած կինոնկարը ցույց է տալիս մարմնավաճառությամբ զբաղվող այրու և միայնակ մոր կյանքի երեք օրերը։

Բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերի թիփ-եռյակում են ներառվել նաև Ալֆրեդ Հիչքոկի «Վերտիգո» (1958) և Օրսոն Ուելսի «Քաղաքացի Քեյնը» (1941) դետեկտիվ ֆիլմերը։

Կարդացեք նաև

Ճապոնական «Տոկիոյի պատմություն» դրաման (1953) զբաղեցրել է չորրորդ տեղը, իսկ «Սիրո տրամադրությամբ» (2000) ֆիլմը եզրափակել է լավագույն հնգյակը:

Պատմության տասը մեծագույն ֆիլմերի ցանկը ներառում է նաև «2001 թվականի տիեզերական ոդիսականը» (1968), «Գեղեցիկ աշխատանք» (1999), «Մալհոլենդ դրայվ» (2001), «Մարդը կինոխցիկով» (1929) և «Անձրևի տակ երգողները» (1952) կինոնկարները:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս