Բաժիններ՝

Սկսվել են Փոլ Մաքքարթնիի Höfner բաս կիթառի համաշխարհային որոնումները

Համաշխարհային որոնումներ են սկսվել՝ գտնելու աշխարհի ամենանշանավոր գործիքներից մեկը՝ The Beatles լեգենդար խմբի մենակատարներից մեկի՝ Փոլ Մաքքարթնիի Höfner բաս կիթառը, հայտնում է BBC-ն։

Lost Bass Project-ը տեղեկատվություն է խնդրում «պատմության մեջ ամենակարևոր բաս»-ի մասին։

Մաքքարթնին գործիքը գնել էր 30 ֆունտ ստեռլինգով (38 դոլար) Համբուրգում 1961 թվականին, սակայն այն անհետացել է ութ տարի անց:

Բաս կիթառը ներկա է The Beatles-ի այդ տարիների երաժշտության մեջ, ներառյալ Love Me Do և She Loves You հիթերը:

Նիք Ուասը ղեկավարում է որոնման նախագիծը և միավորել է ջանքերը երկու լրագրողների հետ՝ փորձելով բացահայտել «ռոքնռոլի պատմության մեծագույն առեղծվածը»։

Նա ակտիվորեն համագործակցել է Մաքքարթնիի հետ և գիրք է գրել անհետացած Höfner 500/1 բաս կիթառի մասին։

Ըստ նրա, անհասկանալի է, թե ինչ է պատահել գործիքի հետ, որը, ենթադրաբար, անհետացել է այն բանից հետո, երբ Beatles-ն ավարտել է «Վերադարձ»-ի նկարահանումները 1969 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս