Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի մշտական ցուցադրությունը ժամանակավորապես չի գործի
2023 թվականի սեպտեմբերի 8-ից ժամանակավորապես չի գործելու Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի մշտական ցուցադրությունը՝ պայմանավորված ցուցադրության մասնակի փոփոխության և արդիականացման աշխատանքներով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Միաժամանակ հայտնում ենք, որ նշված ժամանակահատվածում տուն-թանգարանը շարունակելու է իրականացնել կրթական և մշակութային միջոցառումներ:
«Ա. Սպենդիարյանի տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ մշտական ցուցադրության փոփոխության և թարմացման աշխատանքները կավարտվեն սույն թվականի սեպտեմբերի 30-ին: