Ջորջ Մարտինը նոյեմբերին գիրք լույս կընծայի՝ կապված «Սառցի և հրո երգը» զրուցավեպի հետ
Ամերիկացի գրող Ջորջ Մարտինը մտադիր է այս տարվա նոյեմբերին լույս ընծայել նոր գիրք՝ կապված «Սառցի եւ հրո երգը» (A Song of Ice and Fire) վիպերգական զրուցավեպի հետ, որի վրա է հիմնված «Գահերի խաղը» հեռուստասերիալը: Այս մասին հեղինակը հայտնել է իր բլոգում։
Ըստ որում Մարտինը նշել է, որ զրուցավեպի վեցերորդ մասի վրա աշխատանքը, որն ստացել է «Ձմռան քամիները» (The Winds of Winter) անվանումը, ընթացիկ տարում չի ավարտվի: Նոր գիրքը կկոչվի «Արյուն եւ հուր» (Fire and Blood): Սա այն պատմությունների ժողովածուի երկու հատորներից առաջինն է, որոնք ծավալվում են Մարտինի հորինած աշխարհում: Թե երբ լույս կտեսնի երկրորդ հատորը, ինչպես նաեւ ինչպես այն կկոչվի, առայժմ չի ճշտվում:
Ջորջ Մարտինն ամերիկացի գրող է, սցենարիստ, պրոդյուսեր եւ խմբագիր, բազմաթիվ գրական մրցանակների դափնեկիր: Նա առավել մեծ հռչակ է ձեռք բերել «Սառցի եւ հրո երգը» մատենաշարի շնորհիվ: Դրա էկրանավորումը՝«Գահերի խաղը», մեծ ժողովրդականություն է վայելում աշխարհում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: