Նյու Յորքում Մատիսի, Մալևիչի, Պիկասոյի և Վան Գոգի նկարները դրվել են Christie’s-ի աճուրդում
Նկարիչներ Անրի Մատիսի (1869 – 1954), Կազիմիր Մալեւիչի (1878 – 1935), Պաբլո Պիկասոյի (1881 – 1973), Վինսենթ Վան Գոգի (1853 – 1890) նկարները մայիսի 15-ին վաճառքի են հանվել Christie՚s աճուրդային տան կողմից:
Ինչպես ՏԱՍՍ-ի հետ զրույցի ժամանակ հայտնել է աճուրդային տան ներկայացուցիչը, ամենաթանկ լոտերից մեկը կդառնա Մալեւիչի «Սուպերմատիկ կոմպոզիցիան»: «Այդ գործն ստեղծվել է 1916 թվականին եւ գնահատվում է 70 միլիոն դոլար,- նշել է նա:
Աճուրդը կսկսվի 19:00-ին (Երեւանի ժամանակով մայիսի 16-ի 03:00-ին) եւ կավարտվի 21:30-ին (Երեւանի ժամանակով մայիսի 16-ի 05:30-ին)»: 35 միլիոնից մինչեւ 55 միլիոն դոլար շատ խոշոր գումար է գնահատվում Վինսենթ Վան Գոգի վրձնի Vue de l’asile et de la Chapelle Saint-Paul de Mausole (Saint-Rmy) կտավը՝ Սեն Ռեմիի օգոստինյան հին վանքի պատկերով:
Նախնական 15 – 20 միլիոն դոլար է գնահատված Անրի Մատիսի «Հարճը՝ մեջքին խաչած ձեռքերով»(Odalisque, mains dans le dos) աճուրդի դրված նկարը, որը նա նկարել է 1923 թվականին Նիսում:
Պաբլո Պիկասոյի՝ 1901 թվականին Փարիզում ստեղծած «Ականջօղով աղջնակը» (Fillette au pendentif) կտավը, աճուրդային տան փորձագետների կարծիքով՝ կարող է վաճառվել 8 – 12 միլիոն դոլարով, իսկ նրա «Նատյուրմորտ՝ ցլի գլխով»(Nature morte: Tte de taureau) գործը՝ 5-7 միլիոն դոլարով: