Օպերատոր Դավիթ Ներսիսյանը «168 Ժամին» պատմել է կրկեսի հայ դերասան, ծաղրածու, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի՝ իր կողմից արված երկու լուսանկարների պատմությունը:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մարտի 20-ին տեղի ունեցավ գործիքային կատարման անվանակարգում Նախագահի 2017 թվականի՝ երիտասարդական մրցանակի համար անցկացվող մրցույթի առաջին փուլը:
Առաջին անգամ Հայաստանը միացել է «SanremoJunior» հռչակավոր մրցույթին մասնակցող երկրների շարքին, այդ առիթով մեզ հնարավորություն է ընձեռվել անցկացնելու պատանեկան «Սան Ռեմո» երգի միջազգային 9-րդ մրցույթի հայաստանյան ընտրությունները:
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է «Ֆիլմմոր» կանանց ֆիլմերի միջազգային փառատոնում իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմի ցուցադրությունը:
Աննա Նետրեբկոն, Կոստաս Սմորիգինասը, Անջելա Գեորգիուն եւ օպերային այլ աստղեր մարտի 18-ի երեկոյան Լոնդոնում հարգել են իրենց գործընկերոջ եւ բարեկամի՝ Դմիտրի Խվորոստովսկու հիշատակը:
«Հեռացիր» ֆիլմի մասին է այսօր 168.am-ի նոր՝ «Շաբաթվա ֆիլմը» շարքի անդրադարձը:
Երգիչ, դերասան Արամոյի հոբելյանական երեկոյին կհնչեն արտիստի ինչպես հին և սիրված, այնպես էլ նոր ստեղծագործությունները: Համերգային ծրագիրը տեղի կունենա ապրիլի 3-ին` Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:
Ֆրանսիայում բացվել է Livre Paris գրքի ցուցահանդեսը։
Հայկական լեռնաշխարհում արծաթագործությունը հայտնի է հնագույն ժամանակներից: Այդ են վկայում Քարաշամբից, Վանաձորից, Լճաշենից, Լոռի Բերդից և այլ հնավայրերից պեղված ոսկյա, արծաթյա բարձրարժեք գտածոները:
Բլոկչեյնի տեխնոլոգիային նվիրված աշխարհում առաջին հուշարձանն է տեղադրվել Սլովենիայի Կրան քաղաքում:
Փարիզի Նկարի սալոնում (Salon du Dessin), որը Բրոնյար պալատում կանցկացվի մարտի 21-ից մինչեւ 26-ը, հավաքորդներին ու արվեստի երկրպագուներին կներկայացվեն Պաբլո Պիկասոյի, Վասիլի Կանդինսկու, Կլոդ Մոնեի, Գուստավ Դորեի եւ բազմաթիվ այլ վարպետների ստեղծագործությունները։
Մարինե Պետրոսյանը մանիֆեստ է գրել: Ասում է, որ սա միայն սկիզբն է մեծ վեպի, որ արդեն սկսել է: «Իմ մանիֆեստը» բաղկացած է երկու մասից: Այն լավագույն կերպով ընկալելու համար պետք է ընթերցել առաջին մասից հետո ընդմիջելով «Կեղծ տեսադաշտ» տեսաֆիլմով, որ հավաքված է Արագածոտնի մարզի Արալանջ գյուղում իր կողմից արված լուսանկարներից և ըստ հեղինակի՝ անմիջական կապ ունի մանիֆեստի բովանդակության հետ:
«Գրեմմիի», «Էմմիի», Կաննի Classical Award մրցանակակիր, հանրահռչակ դիրիժոր Էնթոնի Վիթն առաջին անգամ կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը:
Մարտի 13-ին նշվեց Եղիշե Չարենցի ծննդյան 121 ամյակը: Պոետի ծննդյան առիթով «168 Ժամը» լսել է գրականագետ Դավիթ Գասպարյանի խոհերը՝ ինչպես Չարենցի անտիպ գրական ժառանգության, այնպես էլ՝ պոետի կյանքի վերջին՝ եղերական տարիների վերաբերյալ:
Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր զեկուցել է նախորդ հանդիպմանը նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի և 2017թ. նախարարության իրականացրած աշխատանքների ու 2018թ. նախատեսված առաջնահերթ ծրագրերի մասին:
Ռուսական «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմը՝ 800 միլիոն ռուբլի բյուջեով, վարձույթ դուրս կգա 2021 թվականին:
Կանադացի մոդել Ռիք Ջենեսթի, որն ավելի հայտնի է որպես զոմբի-մարդ, 3,5-մետրանոց բրոնզե արձանը պլանավորում են կանգնեցնել Լոնդոնի Գիտության թանգարանի մուտքի մոտ: Այս
Արցախի Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղում ջրամատակարարման ցանցի կառուցման աշխատանքների ժամանակ ուշ միջնադարյան կարաս է հայտնաբերվել:
Ֆրանկոֆոն ֆիլմերի 2-րդ փառատոնը «Մոսկվա» կինոթատրոնում այս տարի մեկնարկեց Ֆրանսիական կինոարվեստի հեղինակավոր մրցանակաբաշխության` հինգ «Սեզարի» արժանացած Ալբեր Դյուպոնելի «Կհանդիպենք այնտեղ՝ վերևում» ժապավենով:
Մարտի 13-ին լրանում է բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 121-ամյակը: Պոետի ծննդյան օրվան ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում այսօր գրականագետ Դավիթ Գասպարյանը խոսեց Չարենցի անտիպ գրական ժառանգության մասին, անդրադարձ կատարեց նաև «Գիրք մնացորդաց» աշխատության իրական արժեքներին:
Գյումրեցի մեծահարուստ Գեղամովներին է պատկանել յուրօրինակ պատմաճարտարապետական ոճով աչքի ընկնող Գյումրու Աբովյան 182 հասցեում գտնվող այս տունը:
«Լուսանկարչության բնագավառը, ինչպես նաև՝ արվեստի մնացյալ ճյուղերը, Հայաստանում վատ չեն զարգացած: Պետք է նկատեմ, որ լուսանկարչական արվեստը մեզանում զարգացման մեծ պոտենցիալ ունի»:
168.am-ն իր ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում ևս մեկ նոր շարք՝ «Հայ իրականության երիտասարդ դեմքերը», որի առաջին երիտասարդ հերոսը մասնագիտությամբ ճարտարապետ Դիանա Հովեյանն է, ով, սակայն, այժմ գործունեություն է ծավալում՝ որպես դիզայներ:
Եղիշե Չարենցի կյանքին ու գործունեությանը նվիրված կոնֆերանս-քննարկման ընթացքում, բանաստեղծի տուն-թանգարանում պատմական գիտությունների թեկնածու Հրանուշ Խառատյանը ներկայացրեց «Մեծ տեռորի սկզբի մթնոլորտը Խորհրդային Հայաստանում և Եղիշե Չարենցի գործը» թեմայով ընդարձակ զեկույց-քննարկում, որին, ի թիվս հրավիրյալ հյուրերի, մտավորականների ու գրականագետների, ներկա էր նաև 168.am-ը:
Արարատի մարզի Ոստան համայնքում գտնվող 19-րդ դարի խոնարհված եկեղեցու վերակառուցումը շարունակվում է: Արդեն ավարտվել են տանիքի շինարարական աշխատանքները, մաքրվել ու հարդարվել են սուրբ խորանը, հատակը, հոգեւորականների եւ հոգեւոր երգչախմբի սենյակները, տեղադրվել են վեց սյուները:
Ֆրանսիայում Handicap International ընկերությունը, որն օգնում է սահմանափակ հնարավորություններով մարդկանց, անցկացրել է ակցիա՝ պրոթեզներ հագցնելով Միլոսյան Վեներայի արձանի պատճենին, որը կանգնեցված է Լուվրի, որտեղ պահվում է բնօրինակը, մոտ գտնվող՝ մետրոյի կայարանում:
Ամերիկացի նկարիչ Էնդի Ուորհոլի (1928 – 1987) «Վեց ինքնանկար» կոչվող գործը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում կայացած աճուրդում վաճառվել է 22,6 միլիոն ֆունտ ստեռլինգով (31,3 միլիոն դոլարով):
Ալբերտ Մուշեղի Մկրտչյանը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի փոքր եղբայրը, գյումրեցիների հիշողություններում, հատկապես՝ դերասանների և իր ուսանողների մոտ, կմնա՝ որպես վառ անհատականություն:
Հռչակավոր նկարիչ Պաբլո Պիկասոյի շուրջ 180 գործեր կներկայացնի Մեծ Բրիտանիայի Tate Modern պատկերասրահը «Պիկասո 1932 – սեր, փառք, ողբերգություն» ցուցահանդեսում:
Չնայած երեւանյան նրա հասցեն Կողբացի 42-ն էր, սակայն նա այնքան հաճախ էր մեկնում արտասահման շրջագայությունների, որ երբեմն կատակում էին. «Եկել է Հայաստան՝ հյուրախաղերի»: