Բաժիններ՝

Թանգարանների միջազգային օրը Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում ցուցահանդեսներ և համերգներ կանցկացվեն

Թանգարանների միջազգային օրը` մայիսի 18-ին`ժամը 14.00-ին Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում կբացվի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի սաների աշխատանքների ցուցահանդես` «Ես մի ծիլն եմ քո արտի, ես մի զարկն եմ քո բազկի» խորագրով:

Մայիսի 19-ին ժամը 17:30-ին տուն-թանգարանում տեղի կունենա համերգ` նվիրված Սարդարապատի հերոսամարտի հաղթանակին: Համերգին կմասնակցեն Երևանի թիվ 1 արհեստագործական ուսումնարանի սաները: Նույն օրը 18:30-19:30-ին կանցկացվի համերգային ծրագիր «Վասպուրիկ» մարիոնետների թատրոնի սաների կատարմամբ: 19:00-ին «Street Art» ոճի նկարիչ-արվեստագետ Սյուզի Հակոբյանի և այցելուների մասնակցությամբ նկարչական միջոցառում կիրականացվի:
19:30-20:30-ին վոկալ երաժշտության երեկոյի ընթացքում հանդես կգան պատանի կատարողներ: 20:30-21:30-ին տեղի կունենա համերգ երիտասարդ երաժիշտներ Էդգար Ենգիբարյանի (կիթառ) և Գնել Հարությունյանի (ֆլեյտա) մասնակցությամբ:
22:00-22:30 կանցկացվի վոկալ համերգ, որտեղ ելույթ կունենա Լիանա Մելքոնյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս