28 հազար դոլարով աճուրդի է դրվել Սթիվեն Հոքինգի ինքնագրով գիրքը
Անգլիայում 20 հազար ֆունտ ստեռլինգով (28 հազար դոլարով) առցանց աճուրդի է դրվել անգլիացի տեսաբան-ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի (1942 – 2018) հազվագյուտ ինքնագրով գիրքը: Այս մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ասված է Nate D Sanders-ի աճուրդավարների հաղորդագրության մեջ:
Նրանց տվյալներով՝ գիտնականը կարողացել է վերջին անգամ «Ինդուստրիալ հեղափոխության հնագիտություն» հրատարակության մեջ ստորագրել 1973 թվականին այն բանից առաջ, երբ հիվանդացել է հազվագյուտ ձեւի կաթվածահարությամբ եւ սկսել է տեղաշարժվել անդամալույծի սայլակով:
Գրքում, բացի Հոքինգի ինքնագրից, կան նաեւ Քեմբրիջի համալսարանի Տեսական աստղագիտության ինստիտուտի այլ գիտնականների ստորագրություններ:
Գիտնականը 76 տարեկան հասակում այս տարվա մարտի 14-ին մահացել է Քեմբրիջի իր տանը: