Կաննում «2001. Տիեզերական ոդիսական» ֆիլմը ցուցադրել են 70-միլիմետրանոց ժապավենով
Բրիտանացի ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանը Կաննի փառատոնում Սթենլի Քուբրիկի «2001 թվական. Տիեզերական ոդիսական» լեգենդար ֆիլմը ներկայացրել է չվերականգնված 70-միլիմետրանոց ժապավենով: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին: Ցուցադրությունը տեղի է ունեցել «Կանն Կլասիկա» ծրագրի շրջանակներում, որը նշել է 1968 թվականի գլուխգործոցի 50-ամյակը:
Կինոնկարի սյուժեն հիմնված է Արթուր Քլարքի «Ժամապահը» պատմվածքի վրա: Կինոնկարում պատմվում է այն բանից հետո դեպի Յուպիտեր ճանապարհորդության մասին, երբ մարդիկ հայտնաբերում են սեւ մենաքարի գոյությունը, որն ազդում է մարդու հույզերի վրա:
«2001 թվական. Տիեզերական ոդիսականը» կինոնկար է, որը լայնացրել է կինեմատոգրաֆի սահմանները եւ ամրապնդել Քուբրիկի՝ որպես բոլոր ժամանակների ամենահեղափոխական եւ ամենաազդեցիկ ռեժիսորներից մեկի փառքը: «Ես հիշում եմ, երբ ես բոլորովին փոքր էի՝ յոթ տարեկան, հայրս ինձ տարավ Լոնդոնի «ամենամեծ կինոթատրոններից մեկը՝ դիտելու «2001 թվական. Տիեզերական ոդիսականը»:
Հիշում եմ, թե ինչպես ինձ ապշեցրեց այդ ֆիլմը, եւ ես որոշեցի վերականգնել այդ փորձն այլ մարդկանց համար: Ես որոշեցի ֆիլմի 70-միլիմետրանոց ժապավենը վերականգնել առանց հատուկ էֆեկտների եւ ուղղումների, ինչպես 1968 թվականին, եւ Կաննի կինոփառատոնին դուր եկավ այդ գաղափարը»,- ասել է Նոլանը: