
Լիսաբոնում բացվել է «Եվրատեսիլ 2018» մրցույթը

Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայացել է «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթի բացման արարողությունը: Այդ մասին հաղորդվում է միջոցառման կազմակերպիչների կայքում:
Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Արվեստի, ճարտարապետության եւ տեխնոլոգիաների թանգարանում: Պորտուգալիան 63-րդ Եվրատեսիլի անցկացման իրավունքն ստացել է Կիեւում Սալվադոր Սոբրալի հաղթանակի շնորհիվ: Մրցույթին մասնակցում է 43 երկիր:
Հայաստանի մասնակից Սեւակ Խանաղյանը ելույթ կունենա մայիսի 8-ին ՝ առաջին կիսաեզրափակչի ընթացքում՝ 16-րդ համարի ներքո: Երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 10-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 12-ին: