
Թբիլիսիում կանցկացվի օպերային վոկալիստների առաջին միջազգային մրցույթը

Թբիլիսիի Պալիաշվիլիի անվան օպերայի եւ բալետի թատրոնում ապրիլի 30-ից մինչեւ մայիսի 5-ը կկայանա վոկալիստների OPERA CROWN առաջին միջազգային մրցույթը:
Այդ մասին հայտնել են միջոցառման կազմակերպիչները: Մրցույթին մասնակցելու են աշխարհի 20 երկրներ ներկայացնող 50 կատարողներ: Գլխավոր մրցանակի համար կպայքարեն Վրաստանից, Հայաստանից, Ռուսաստանից, Իտալիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Հունաստանից եւ այլ երկրներից մրցույթի մասնակիցները:
Ընտրական փուլին մասնակցել են մրցույթի մինչեւ 300 կատարողներ: Առաջին OPERA CROWN-ի ժյուրիի նախագահ է ընտրվել Թբիլիսիի օպերայի եւ բալետի թատրոնի ղեկավար Բադրի Մայսուրաձեն:
Ժյուրիի կազմում ընդգրկվել են ամերիկացի լեգենդար սոպրանո Գրեյս Բամբրին, վրացի սոպրանո Մակվալա Կասրաշվիլին, Լոնդոնի Քովենթ-Գարդեն թագավորական թատրոնի արտիստ Փիթեր Մարիո Կատոնան, Նյու Յորքի «Մետրոպոլիտեն-օեպերայի» արտիստ Ջոնաթան Ֆրենդը, Իլիաս Ցեմպետոնիդիսը՝ Փարիզի «Ազգային օպերայից», Քրիստինա Շեպելմանը՝ Բարսելոնի «Լիսեո» Մեծ թատրոնից, Օլգա Ռոստրոպովիչը՝ Գալինա Վիշնեւսկայայի Օպերային երգեցողության կենտրոնից եւ ուրիշներ, հաղորդել է Sputnik-ը: