Բաժիններ՝

Սերեբրեննիկովի «Ամառ» ֆիլմը Կաննում դարձել է կինոքննադատների վարկանիշի առաջատարը

Կիրիլ Սերեբրեննիկովի «Ամառ» ֆիլմը Կաննում դարձել է կինոքննադատների վարկանիշի առաջատարը՝ 2,4 բալ ստանալով 4-ից: Դա, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հետեւում է Screen հանդեսի տվյալներից:

Ընդամենը Կաննում չորրորդ օրը քննադատներին են ցուցադրել երեք մրցութային ֆիլմ: Իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Բոլորը գիտեն» բացման կինոնկարը՝ Խավիեր Բարդեմի եւ Պենելոպա Կրուզի մասնակցությամբ, ինչպես նաեւ եգիպտական ծագմամբ երիտասարդ ամերիկացի Ա.Բ. Շոքիի «Վերջին դատաստանի օրը»՝ Եգիպտոսում բորոտությամբ հիվանդի մասին, ստացել են 1,8-ական բալ:

Առջեւում դեռ փառատոնի ութ օրերն են: Ընդամենը մրցույթին մասնակցում է 21 ֆիլմ: Լրագրողները դեռ պետք է դիտեն, մասնավորապես, Պավել Պավլիկովսկու, Ժան Լյուկ Գոդարի, Ջաֆար Փանահիի եւ Սփայք Լիի կինոնկարները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031