
Միլիարդատերն աճուրդից հանել է Պիկասոյի՝ 70 մլն դոլար արժողությամբ վնասված ինքնանկարը. Bloomberg

Ամերիկացի միլիարդատեր Սթիվ Ուիննը աճուրդից հանել է իսպանացի եւ ֆրանսիացի գեղանկարիչ Պաբլո Պիկասոյի (1881 – 1973)՝ իրեն պատկանող «Նավաստի» ինքնանկարը՝ կտավի վերականգնման համար: Այն Նյու Յորքում Christie՚s աճուրդային տանն աճուրդի էր դրվել 70 միլիոն դոլարով: Այդ մասին մայիսի 13-ին հայտնել է Bloomberg գործարար նորությունների գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ նկարը վնասվելէ մայիսի 11-ին, պատահարի հանգամանքները չեն հայտնում: Գործակալությունն ըստ որում հիշեցնում է, որ 2006 թվականին Ուինն ինքն էր վնասել Պիկասոյի մի այլ կտավ:
Պատճառն այն հիվանդությունն էր, որն անդրադարձել է միլիարդատիրոջ կողմնային տեսողության վրա: Դա հանգեցրել է այն բանին, որ նա, Լաս Վեգասի իր գրասենյակում, ընկերներին ցույց տալով արվեստի ստեղծագործությունը, պատահաբար արմունկով դիպել էր կտավին՝ անցք բացելով դրանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: