Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. Ռուսաստանից ժամանած 30-ամյա երիտասարդը տեղում մահացել է. shamshyan.com
Երեկ՝ հունիսի 9-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 23:10-ի սահմաններում Լեռնանիստ գյուղի բնակիչ 30-ամյա Հայկ Սարգսյանը իր վարած Toyota մակնիշի 200 LT 61 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում դեպի Լեռնանիստ գյուղ տանող ճանապարհահատվածին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը տեղում մահացել է, իսկ ավտոմեքենան կողաշրջվել է:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացած երիտասարդը վերջերս էր վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: