Բաժիններ՝

ԱՄՆ-ն ու G7-ը չեն բացառել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը

ԱՄՆ-ն ու G7-ը պատրաստ են քննարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման հարցը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյք Լյուն Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ հանդիպմանը, հայտնում է Reuters-ը:

Լյուն ընդգծել է, որ դա կապված է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, G7-ի երկրները կուժեղացնեն հակառուսական պատժամիջոցները Ուկրաինայում կոնֆլիկտի թեժացման պարագայում:

Մերկելը նաև հայտարարել էր, թե Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերություններում կա «անհաղթահարելի արգելապատնեշ», սակայն խոստովանել էր, որ Մոսկվան Եվրոպայի գործընկերն է մի շարք միջազգային ճգնաժամերի՝ սիրիական ու իրանական միջուկային ծրագրի լուծման հարցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս