«Մենք բոլորս հավաքվեցինք ու միասին բացեցինք պահարանը: Այնտեղ փող չկար, միայն Կտակարաններ ու նրա անձնագրերը: Ամբողջ արարողությունը նկարահանված է տեսախցիկով: Հիմա պատրաստվում ենք դիմել ոստիկանություն ու կատարել անշարժ գույքի փաստաթղթերի մասին հայտարարություն»,-պատմել է Ջունայի զարմուհի Լիլյան՝ հավելելով, թե փաստաթղթերի անհետացման հետևանքով Ջունայի հուղարկավորության նախապատրաստական աշխատանքները ձգձգվում են:
«Ռուս օդաչուները հիանալի թռիչք ցուցադրեցին, նաև ես հիացած եմ Մի-8 և Մի-24 ՀՀ ՊՆ օդաչուների վարպետությամբ, որոնք մեր աչքի առաջ «մարտի դաշտից» բարձրացրեցին վիրավորին և դուրս բերեցին նրան, կատարեցին մի շարք մարտական խնդիրներ, կարծում եմ` հիանալի ստացվեց»:
Թուրքիայում ձերբակալված ռուս ուսանողուհի Վարվառա Կարաուլովան Ստամբուլից ուղևորվել է Մոսկվա, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով աղջկա ընտանիքի փաստաբան Ալեքսանդր Կարաբանովին:
Հունիսի 11-ին, ժամը 10.25-ին ահազանգ է ստացվել, որ ջրալցվում է Երևանի Մալխասյանց փողոցի թիվ 37 հասցեում գտնվող «Ռ և Վ կոմֆորտ» ՍՊԸ-ին պատկանող տարածքը:
Չինաստանի անվտանգության նախկին նախարար Չժոու Յունականը, ում մեղադրում են կոռուպցիայի ու պետական գաղտնիքի հրապարակման մեջ, դատարանի որոշմամբ դատապարտվել է ցմահ բանտարկության, հայտնում են չինական ԶԼՄ-ները:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում՝ որպես միջնորդ հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձին խոշոր չափերով կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է քաղաքացի Արմեն Գ.-ն:
Հունիսի 11-ին «Զվարթնոցի» տաճարում տեղի կունենա Տիգրան Համասյանի և Երևանի պետական կամերային երգչախմբի համատեղ բացօթյա «Լոյս ի լուսոյ» համերգը, որը եռամաս համերգի առաջին մասն է:
Այսօր Հունաստանի կոմունիստական արհմիությունները բողոքի ակցիա են կազմակերպել Հունաստանի ֆինանսների նախարարության շենքի մոտ:
Համաշխարհային բանկը (ՀԲ) 2015թ. Ադրբեջանում կանխատեսում է ՀՆԱ-ի աճ 1,5 տոկոսով: Այս մասին ասվում է բանկի պաշտոնական կայքում այսօր հրապարակված Global Economic Prospects-ի հունիսյան ակնարկում:
8 տարեկան է, խոստովանել է, որ 2014 թվականի հունիսին ինքը նախնական համաձայնության է եկել 2 տղամարդու հետ և նույն թվականի հոկտեմբերին ունեցել է աղջիկ երեխա և նրան 2000 ԱՄՆ դոլարով վաճառել է մեկ ուրիշ կնոջ:
«Մենք պատրաստ ենք ամուր ընդդիմություն ստեղծել խորհրդարանում, սակայն, միևնույն ժամանակ, բաց ենք կոալիցիայի համար: Սակայն կոալիցիոն կառավարություն կազմելու վերաբերյալ բանակցություները պետք է կատարվեն նախագահական պալատից դուրս»:
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ուղիղ եթերով կհեռարձակի Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերի այն մարզաձևերը, որոնցում ելույթ են ունենալու հայ մարզիկները:
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահական պաշտոնին հավակնող ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը արդեն գրանցվել է Instagram սոցցանցում:
Հայաստանի պատվիրակությունը Բաքու է հասել հունիսի 10-ի երեկոյան: Մեզ օդանավակայանում դիմավորեցին անվտանգության աշխատակիցները եւ անմիջապես ուղեկցեցին օլիմպիական ավան: Հայաստանի պատվիրակության ղեկավարությունը Բաքու է ժամանել 6 հոգանոց կազմով՝ պատվիրակության ղեկավար Հրաչյա Ռոստոմյանի գլխավորությամբ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ֆինանսների նախարարության Լոռու տարածքային հարկային տեսչության աշխատակից Արմեն Պ.-ն:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Նատալյա Վուտովային:
«Փոխնախագահը նշել է, որ ԱՄՆ-ն ու G7-ի իր դաշնակիցները պատրաստակամ են սահմանել հավելյալ լուրջ միջոցառումներ՝ ի պատասխան Ռուսաստանի գործողությունների, եթե դա անհրաժեշտ լինի»:
Ինչպես արդեն հաղորդվել է, ԼՂՀ կառավարությունը, ղեկավարվելով Սահմանադրության 89-րդ հոդվածի դրույթներով, սահմանված ժամկետում ԼՂՀ Ազգային ժողով է ներկայացրել կառավարության 2015-2017թթ. գործունեության ծրագիրը` միաժամանակ դնելով իր վստահության հարցը:
Այսօրվա դրությամբ դեռ հրդեհը չի մարվել՝ այրվում է 900 խմ տարողությամբ վառելիքի մեկ ամբար ու 13 ցիսեռն՝ յուրաքանչյուրը 50 խմ տարողությամբ, հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Մոսկվան հրաժարվում է արտասահմանցի լրագրողների «սև ցուցակից, տեղեկացնում է RIA Novosti-ն:
Հունիսի 10-ին, ժամը 23.15-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 55/7 հասցեում գտնվող «Ամիրա Պալաս» հյուրանոցի շոգեբաղնիքում:
Նախ, ես գրավոր ներկայացրել եմ ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված բոլոր խնդիրները: Ես նրանց տեղեկացրել եմ, որ վիճակի մեջ 2 փոփոխություն կա: Մեկը՝ կապված Ժիրայր Սեֆիլյանի հետ, մյուսը՝ սահմանադրական հանրաքվեի անցկացման օրենքի զարգացումների հետ:
Ռուսաստանում խոշորագույն նավթային «Լուկօյլ» ընկերությունը զուտ շահույթը նավթի գնանկման հետևանքով 2015թ. առաջին եռամսյակում տարեկան արտահայտությամբ կրճատվել է 60%-ով, սակայն ընկերությունը ակնկալում է նավթի գնաճ մոտ ապագայում մինչև 1 բարելի դիմաց 75 դոլար, գրում է Reuters-ը:
ԴԱԻՇ-ի զինյալները Սիրիայի Հոմս նահանգի զինվորական օդանավակայանից քիչ հեռու պայթեցրել են գազատարի մի հատված, հայտնում է PressTV գործակալությունը:
Միջազգային վարկանշային Standard & Poor’s գործակալությունը նվազեցրել է Հունաստանի վարկային վարկանիշը ССС+-ից մինչև ССС, կանխատեսումը՝ բացասական, հայտնում է The Wall Street Journal-ը:
Ղազախստանը հաջողությամբ ավարտել է Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) մտնելու բանակցությունները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Էդգար Մելքոնյանի մահվան դեպքի առթիվ։
Ադրբեջանում ազատազրկված լրագրող Ռաուֆ Միրկադիրովի մոտ առողջական լուրջ խնդիրներ են առաջացել: Այս մասին Turan գործակալությանը հայտնել է Միրկադիրովի փաստաբան Էլմար Սուլեյմանովը:
Մալարիայով հիվանդ ֆիննացու վիճակն այսօր ավելի լավ է։ Առավոտյան նա ջերմություն չի ունեցել։ Կեսօրին մոտ ջերմությունը սկսել է բարձրանալ, ի հայտ են եկել թեթև դող և սարսուռ։ Մասնագետները նրա վիճակը գնահատում են հիվանդությանը բնորոշ։ Կա լավացման միտում։ Բուժումը շարունակվում է։
Այսօր Երեւան կժամանի Պորտուգալիայի ազգային հավաքականը: Հունիսի 13-ին Հայաստանի ընտրանին պորտուգալացիներին հյուրընկալելու է «Եվրո-2016»-ի ընտրական փուլի շրջանակներում: