
Սահմանագոտին դատարկվում է

Tesankyun.am-ը գրում է. Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղից արտագաղթը շարունակվում է: 1985-1987թվականներին Վազաշենի միջնակարգ դպրոցն ուներ 370 աշակերտ:
Այս ուսումնական տարում Վազաշենի դպրոցում սովորել է 85 աշակերտ: Դպրոցի տնօրեն Սարգիս Խաչատրյանն ասաց, որ այս տարի կրթօջախն ունեցել է 9 շրջանավարտ: Աշնանը գյուղի դպրոցի առաջին դասարան կհաճախի 2 կամ 3 երեխա: Դպրոցի տնօրենին հարցրինք, թե ինչո՞ւ է նվազում դպրոցի աշակերտների քանակը: Ս. Խաչատրյանն ասաց. «Քոչում են Ռուսաստան»:
Որո՞նք են Վազաշենից արտագաղթի պատճառները: Վազաշենում մարդկանց կյանքը, կենցաղը ծանր է, որին գումարվում է ադրբեջանական գնդակոծությունների վտանգը: 2013թ. Վազաշենում աֆրիկյան ժանտախտից սատկեց 170 խոզ: Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանը դիմեց կառավարություն, որպեսզի աֆրիկյան ժանտախտից անկված անասունների տերերին ֆինանսական աջակցություն տրվի:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: