Տումի գյուղում մանկապարտեզ է կառուցվում

ԼՂՀ պետբյուջեի միջոցներով Հադրութի շրջանի Տումի գյուղում կառուցվում է մանկապարտեզ:

ԼՂՀ քաղաքաշինության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ նախադպրոցական տարիքի 23 երեխա կա Տումիում, 0-3 տարրիքայինները` 26:

Մանկապարտեզի շինարարությունն իրականացնում է «Քիրս» ՍՊԸ-ն: Ներկայումս ընթանում են շենքի ներքին հարդարման աշխատանքները, այն ավարտելուց հետո կասֆալտապատվի մերձակա տարածքը ու կբարեկարգվի:

Տումին Հադրութի շրջանի զարգացող համայնքներից է: առկա է 190 տնտեսություն` 760 բնակչով: Համայնքի ղեկավար Էդիկ Մոսիյանի խոսքով` նախատեսվում է կառուցել նաև համայնքային կենտրոն` կից ակումբով:

Տեսանյութեր

Լրահոս