Բաժիններ՝

Samsung-ը ներկայացրել է իր պաշտպանված կորպուսով Galaxy S6 active-ը

Հարավկորեական Samsung-ը կատարել է իր Galaxy S6 active ֆլագմանի պաշտպանված տարբերակի անոնսը: Այս մասին ասվում է ամերիկյան AT&T օպերատորի հաղորդագրության մեջ, որը տարածելու է նոր սարքը:

Սմարթֆոնի կորպուսը պատրաստված է ամուր պլաստիկից: Սարքն ստացել է IP68 պաշտպանության սերտիֆիկատ: Դա նշանակում է, որ այն կայուն է հարվածների ու փոշու նկատմամբ, ինչպես նաև կարող է ջրում գտնվել մինչև 30 րոպե:
Բնութագրիչներով սարքը այդքան էլ չի զիջում ընկերության վերջին ֆլագմանին՝ Galaxy S6-ին:

Սարքն ունի 5,1-դյույմանոց Quad HD Super AMOLED դիսփլեյ ու 64-բիթանոց 8 մխոցանի Exynos պրոցեսոր: Միակ զգալի տարբերությունն այն է, որ նորույթը չունի մատնահետքերի սքաներ, ինչպես Galaxy S6-ին:

Հունիսի 12-ից սարքը հնարավոր է գնել AT&T կայքի միջոցով կամ ԱՄՆ-ի խանութներում 695 դոլարով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս