Ես ընդհանրապես ազատ եմ իմ ընտրությունների մեջ, տակ շտո… Իրինա Քոչարյան. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Օօօ, ոչ, ես հասարակական գործունեությամբ եմ զբաղված»,- մեր հարցից անակնկալի եկած՝ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը՝ Երեւանի ավագանու ԲՀԿ անդամ Իրինա Քոչարյանը, երբ հետաքրքրվեցինք պատգամավոր դառնալու նրա ցանկության մասին։ Իսկ մինչեւ Ձեր կյանքի վերջը հասարակական գործունեությա՞մբ եք զբաղվելու։ «Ժամանակը ցույց կտա»,- ասաց Ի․ Քոչարյանը։ Իրինայի՝ որպես հաջորդ խորհրդարանի անդամության թեկնածուներից մեկի մասին խոսակցություններն ակտիվացել են Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հավակնությունների համատեքստում։ Ըստ լուրերի, երկրորդ նախագահը ցանկանում է իր քաղաքական ծրագրերում հույսը դնել իր հարազատներից ձեւավորվող թիմի վրա, քանի որ անցած քաղաքական զարգացումներում նրա համախոհներից շատերը ճամբարափոխ եղան, Ծառուկյանն էլ ընդհանրապես դուրս եկավ քաղաքականությունից։ Տեղյա՞կ է հորեղբոր ծրագրերից, եւ հնարավո՞ր է իր առաջադրվելը նաեւ Քոչարյանի թելադրանքով լինի։ «Ոչ, ոչ, ես ընդհանրապես ազատ եմ իմ ընտրությունների մեջ, տակ շտո, ընդհանրապես ոչ մի կապ չունի»,- ասաց Իրինան ու փորձեց շրջանցել հորեղբոր թեման»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։