Google-ը կայծակի հետևանքով կորցրել է օգտատերերի տվյալների մի մասը
Google-ը կորցրել է օգտատերերի տվյալների մի մասը կայծակի հետևանքով:
Google-ը կորցրել է օգտատերերի տվյալների մի մասն այն բանից հետո, երբ կայծակը չորս անգամ հարվածել է Բելգիայում ընկերության դատա-կենտրոնին:
Դրա հետևանքով որոշ օգտատերեր անվերադարձ կորցրել են մատչումն իրենց ֆայլերին: Ինչպես ընդգծել է ընկերությունը իր հայտարարության մեջ, անվերադարձ ոչնչացել է Google-ի սերվերների վրա պահվող տեղեկացտվության շուրջ 0.000001%-ը:
«Չնայած այն բանին, որ ավտոմատ համակարգերը արագ վերականգնվել են, իսկ պահպանման համակարգերն ունեն պահուստային սնուցում մարտկոցներից, որոշ տվյալներ գտնվել են պահպանման այն համակարգերում, որոնք առավել ընկալունակ են եղել էլեկտրաէներգիայի անջատումներին»,- բացատրել են ընկերությունում: