
ԴԱԻՇ-ի զինյալները Բելգիային սպառնում են ահաբեկչություններ կատարել

Բելգիայի հասցեին նոր սպառնալիքներ են հնչել ԴԱԻՇ-ի զինյալների կողմից, հայտնում են Բելգիայի ԶԼՄ-ները:
Անտվերպենից մեկնած ու Սիրիայում ԴԱԻՇ-ի շարքերը համալրած «երիտասարդ ջիհադիստ» Աբդելլահ Նուամանը տեսագրություն է տարածել, որում պնդում է, որ «գրադարանները, դպրոցները, հիվանդանոցները, առևտրային փողոցներն ու դիսկոտեկները» կդառնան Բելգիայում ահաբեկիչների թիրախները:
«Մենք այլևս ուշադրություն չենք դարձնելու անմեղ զոհերի մասին այդ բոլոր քննարկումներին: Բոլոր անհավատները սպանվելու են: Մենք կսպանենք նրանց, ինչպես նրանք են մեզ սպանում»,- ԶԼՄ-Ները մեջբերում են իսլամիստի խոսքերը՝ նշելով, որ նա հանդես է գալիս ոչ թե իր, այլ ինչ-որ մի հայտնի խմբի անունից:
Նուամանը բելգիական Sharia4Belgium (Շարիաթ Բելգիայի համար) իսլամիստական կազմակերպության անդամ է:
Տղամարդը 2013թ. հունիսից գտնվում է Սիրիայում: