ԱՄՆ-ում ոստիկանները դարձյալ սևամորթի են գնդակահարել
Հերթական դեպքը, որը կապված է ԱՄՆ իրավապահների կողմից իրենց լիազորությունները չարաշահելու փաստի հետ, տեղի է ունեցել Միսսուրի նահանգի Սենտ-Լուիս քաղաքում:
Ոստիկանները ձերբակալման փորձ կատարելիս գնդակահարել են մի սևամորթ տղամարդու, ով ոստիկանների խոսքով, իբր սպառնացել է իրենց ատրճանակով:
Սենտ-Լուիսի ոստիկանապետ Սեմ Դոթսոնի խոսքով՝ իրավապահները ժամանել էին քաղաքի կրիմինալ շրջան՝ խուզարկելու կասկածյալի տունը: Տղամարդը չի ցանկացել իր տուն թողնել ոստիկաններին ու իբր սպառնացել է նրանց:
Իրենց կյանքի համար վախեցած ոստիկանները կրակ են բացել սևամորթի ուղղությամբ: Ոստիկաններից մեկը կրակել է 3, մյուսը՝ 1 անգամ:
Սպանվածի տանից հայտնաբերվել է մի քանի միավոր զենք ու թմրանյութ: Որպես կատարվածի դեմ բողոքի նշան՝ փողոց է դուրս եկել տեղի շուրջ 150 բնակիչ Black Lives Matter կարգախոսով:
Իրավապահները փորձել են ցրել ցույցը: Որոշ ագրեսիվ տրամադրված ցուցարարներ ձերբակալվել են:
Տեսանյութը՝ այստեղ