«Հովհաննես Թամամյանը դատապարտվել է պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ։ Նա անազատության մեջ է 2011 թվականի մարտի 24-ից»։
«Այսօր արդեն բազմաթիկ ահազանգեր կան, որ տարբեր օլիգարխ-պատգամավորների սուպերմարկետների նկուղների վրա բերել և գրանցել են մարզերի բնակիչներին»:
«Քրգործը ՀՔԾ-ում հայտնվելը ամենևին էլ չի նշանակում, որ այն լիարժեքորեն կբացահայտվի և բոլոր մեղավորները պատասխանատվություն կկրեն։ Գործում շոշափվում են շատ մեծ փողեր և իշխանություններին շատ մեծ ծառայություններ մատուցած բարձրաստիճան ոստիկանների անուններ»:
«ՎՊ ուսումնասիրությունից պարզվել է, որ թեև պայմանագրով նախատեսված և ընդունման ակտով սահմանված աշխատանքները կատարվել են, բայց արդյունքում նշված տարածքում որևէ ծառ չկա։ Սակայն չեղած ծառերի մասով բացահայտվել է 10 մլն դրամի չարաշահում»:
«Պարզ է միայն, որ Ա. Հովսեփյանը հրաժարականի դիմում է գրել, բայց նախարար Գագիկ Բեգլարյանի հորդորով»:
«ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը վստահեցնում է՝ ՕԵԿ-ը ՀՀԿ-ի ոչ կցորդն է, ոչ էլ կրտսեր եղբայրը, ինչպես իրենց կուսակցության մասին արտահայտվում են քաղաքական մյուս ուժերը»:
«Երեկ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը լրագրողներին ասել է, որ եթե Երևանի քաղաքապետ ընտրվի ԲՀԿ-ի թեկնածուն, ապա վերջինս լինելու է անկախ, չի ենթարկվելու ՀՀԿ շտաբի որոշումներին, առաջնորդվելու է քաղաքի շահով:
«Երկրորդ տեղում կլինի կամ ԲՀԿ-ն, կամ «Բարև, Երևան» դաշինքը, իսկ չորրորդ տեղում ՕԵԿ-ը»:
«Ստացվում է, որ լրագրողների հետ փողատերերը կարող են վարվել այնպես, ինչպես պատահի, քանի որ դատարանները կանգնած են փողի իշխանության կողքին»:
«Լուրեր են շրջում, թե ավագանու ընտրությունների պատասխանատվությունը Երևանում դրված է Մհեր Սեդրակյանի վրա»:
«Ամենավատ բանն աշխարհում դա մարդկանց խաբելն է: Խաբելն, երբ ասում են, որ մի բան կլինի, բայց լինում է մեկ այլ բան, ու հետո էլ ասում են, որ ներքին կարգով էտ հարցը կլուծենք, բայց դու այսպես թե այնպես չես հաղթելու»:
Խարդախությունների և շորթումներով զբաղվող խմբի դերակատար նշվել է Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի անունը: Անմասն չէ նաեւ ՇՄ ոստիկանապետ Կարեն Բաբախեխյանը: Նրա անունը ևս կապում են այդ շորթումների հետ:
Հեռախոսի էկրանի տակ գտնվում է հիշողության խառնուրդի մանրվածքը: Սարքը կարող է թեքվել թե որպես անբողջական միավոր, և թե միայն անկյունները:
Ղրղզ «օրենքով գող» Ազիզա Բատուկաևը այս տարվա ապրիլի սկզբին ազատ էր արձակվել Բիշկեկի ժամանակավոր պահման մեկուսարանից՝ ծանր հիվանդության պատճառով։ Ինչպես գրում է «Вечерний Бишкек» թերթը, բժշկական տեղեկանքը, որի հիման վրա նա ազատ է արձակվել, կեղծ է եղել։
«ժառանգության» անդամ Ստեփան Սաֆարյանը հայտարարել էր, որ դեկտեմբերին հարցում էր ուղարկել Երեւանի քաղաքապետարան՝ պարզելու համար, թե որ ՍՊԸ-ներն են սպասարկում N5, N 32, N15 եւ N63 երթուղայինները:
Այսօր՝ ապրիլի 29-ին, Գեղարքունիքի մարզի Ջաղացաձոր գյուղի բնակիչ, 47-ամյա Արմեն Բարսեղյանը, վարելով «ГАЗ 31 10» մակնիշի՝ 35 LS 777 համարանիշի ավտոմեքենան, նույն գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Նախորդ սերնդի Galaxy Tab պլանշետի մասին ընկերությունը ներկայացրել/ հայտարարել էր նախորդ տարվա փետրվարին՝ Mobile World Congress համաժողովի ժամանակ, որոնք շուկայում հայտնվեցին 2012 թվականի մարտին:
Apple ընկերության ֆիրմային առցանց խանութը՝ iTunes Store-ը, 10 տարեկան է: Այս տարիների ընթացքում այն դարձել է իր սեգմենտում ամենահաջող ծառայություններից մեկը և, բազմաթիվ արևմտյան փորձագետների կարծիքով՝ այն ամբողջովին փոխել է երաժշտական շուկան և ընդհանրապես օնլայն բովանդակության շուկան:
Ինչպե՞ս հաջողվեց այն այդպես արագ կոտրել՝ հարցին Google X լաբորատորիայի ինժեները, որտեղ մշակվում են ակնոցները, պատասխանել է, որ Google-ում միտումնավոր չեն սկսել ձեռնարկել հատուկ գործողություններ այն բանի համար, որպեսզի համակարգը հնարավոր չլինի կոտրել:
Ժամը 20:00-ի սահմաններում «Volkswagen Passat» մակնիշի՝ 11 UO 611 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Եղվարդի խճուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել փոսում:
2013 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 10.3% ով կամ 19.2 մլրդ դրամով: Ընդ որում, աճ է արձանագրվել ընթացիկ ծախսերի գծով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով արձանագրվել է նվազում:
2013 թվականին Lamborghini աշխարհահռչակ բրենդը նշում է իր 50-ամյակը։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին և ԱՄՀ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսային:
ՈՍԿԻ` գնման գին` 17471.82 (+290.74), բացթողնման գին` 18991.11 (+316.02), ԱՐԾԱԹ` գնման գին` 284.20 (-5.02), բացթողնման գին` 308.91 (-5.46), ՊԼԱՏԻՆ` գնման գին`17536.15 (-169.76), բացթողնման գին` 19061.03 (-184.52), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 8234.50 (-74.48), բացթողնման գին` 8950.54 (-80.96):
ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Թող ոչ մեկը չկասկածի, որ մայիսի 5-ին հաղթելու է Բարեւ Երեւանը՝ համար 3-ը: Թող ոչ մեկը չնեղանա՝ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, խնդրեմ, թող գան, բայց քառակուսի կուսակցական կռիվների շրջանն անցել է:
Այսօր՝ ապրիլի 29-ին, Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր, որը վարում էր դատավոր Մնացական Մարտիրոսյանը:
Հայ ազգային կոնգրես կուսակցությունը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին.
Պարոն Օսկանյանի հնչեցրած այն միտքը, որ Երևանի քաղաքապետի աթոռը Երևանի վարչապետի աթոռ է, ևս մեկ ապացույց է, որ իրենց մտադրությունը՝ գոնե Երևանի շրջանակներում վարչապետ լինելն է, եթե այլ շրջանակներում վարչապետ լինել չի հաջողվում:
«Արմավիա»-ն հրապարակել է ՀՀ պետբյուջեի նկատմամբ ունեցած պարտքերի ցուցակը, միաժամանակ հավելելով, որ դրանց չափն իր համար այնքան մեծ չէ, որքան դրանց նկատմամբ առաջացած տույժերը: