Ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանապետ Կարեն Հովհաննիսյանը։
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ իր երկրորդ եզրակացությունը: Այն ընդգրկում է քարոզչության մեկնարկից՝ ապրիլի 7-ից, մինչև ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածը:
Ապրիլի 26-ին մի քաղաքացի դիմել է ոստիկանություն և հայտնել, որ ապրիլի 17-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակից նստել է անհայտ մակնիշի տաքսի ավտոմեքենա և գնացել տուն, որտեղ նկատել է, որ ձեռքի դրամապանակը բացակայում է, որի մեջ եղել է 100.000 դրամ, բջջային հեռախոսը և 3 հատ բանկային քարտ:
Ապրիլի 27-ին, ժամը 08.58-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Դեբետ գյուղումգայլերը հոշոտել են Ա. Պետրոսյանին պատկանող20 ոչխար:
Ապրիլի 25-ին, ժամը 22.00-ին, խուզարկություն է կատարվել Գյումրի քաղաքի Կուրղինյան փողոցի բնակիչ, 1958 թ. ծնված Աշոտ Կ.-ի տանը, որտեղից հայտնաբերվել և առգրավվել է 12 մմ տրամաչափի որսորդական 10 փամփուշտ, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 2 փամփուշտ և 5,6 մմ տրամաչափի օղակաձև բոցավառման 1 փամփուշտ:
Ձեռնարկած օպերատիվ գործողությունների ու բացատրական աշխատանքների արդյունքում արդեն լուսաբացին կենտրոնական ոստիկանություն է ներկայացել Կոտայքի մարզի Քաղսի գյուղի բնակիչ, սակայն Երևանում վարձակալական հիմունքներով բնակվող, 30-ամյա Հովհաննես Միսակյանը:
«Սա «քեշի բազար է», որը գործող իշխանության մեջ սրբության պես մի բան է։ Դրա համար իրոք կարող են գլուխներ թռչել, արյուն թափվել, դատեր ու դատաստաններ լինել։ Նման «պրոմխների» համար ներում բեկում չկա»:
Ըստ ՀՌԱՀ մշտադիտարկման արդյունքների, ապրիլի 7-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից տրամադրված ընդհանուր եթերաժամանակի առումով առաջատարը «Բարգավաճ Հայաստան»-ն է՝ 3 772 րոպե 12 վայրկյան:
«Երեկ՝ ապրիլի 26-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցները, ձեռնարկելով օպերատիվ տվյալները, կեղծ դրամներ իրացնելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն են բերման ենթարկել Երևան քաղաքի Վարդաշեն թաղամասի Գուրգեն Մահարի փողոցի բնակիչ 22-ամյա Կարինե Անդրեսյանին»:
«Ես իսկապես շատ եմ ուզում, որ վերականգնվի մեր հին Երևանի ավանդական ոգին, կերպարը, կոլորիտը, որ կար մեր ժամանակ»:
«ԲՀԿ-ական պատգամավորներն անցնում են կոռեկտության բոլոր սահմանները: Հարկ է նշել, որ բարեկեցիկ քաղաքացիներ պետք չեն հենց ԲՀԿ-ին, քանի որ այդ քաղաքական ուժը ասելիք և անելիք չի ունենա»:
«Երեկ ՀՀ Մաքսային ծառայությունը հրապարակել է այս տարվա աոաջին եռամսյակում Հայաստանի արտաքին աոևտրի մասին պաշտոնական տվյալները: Ըստ այդմ՝ Հայաստան ներկրվող ռուսական գազի հազար խորանարդ մետրի գինը 247 դոլար է»:
«Նախօրեին Երևանի Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում նախնական տվյալներով՝ թոքաբորբից մահացել է 5 ամսական Ագնեսան»:
«Ապրիլի 15-ին «Արմենիա» ռեստորանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ երկրների պատվիրակությունների հետ հանդիպման շրջանակներում կազմակերպված ճաշին ՀՀ պետբյուջեից ծախսվել է 1,3 մլն դրամ»:
«Իշխանության նախընտրական գործունեությունը, մասնավորապես քվե կորզելու մասով, գնալով զավեշտալի է դառնում»:
«Երեկ անհարմար բան է տեղի ունեցել Աջափնյակ վարչական շրջանում Տարոն Մարգարյանի և երևանցիների միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ»:
«Նման անօրինական զինված խմբավորումներ ունեն Հայաստանում բոլոր օլիգարխները, և դրանք օգտագործվում են ոչ միայն միջկլանային պայքարում, այլև քաղաքական նպատակներով (օրինակ՝ մարտի 1-ին): ժամանակն է բոլորին զինաթափել»:
«Երեկ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում ՀՀԿ-ն ընտրողների հետ հանդիպում է անցկացրել: Սակայն սա սովորական հանդիպում չի եղել, այլ՝ «Ստալինիզմի» ժամանակակից մեկնաբանություն»:
«Հանդիպման ժամանակ Վովա Գասպարյանը կողմերին հայտարարել է, որ միջադեպի որևէ շարունակություն չի կարող լինել, և որ իրենք վերահսկում են ամեն ինչ»:
«ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի և ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի փոխհարաբերությունները շարունակում են լարված մնալ»:
«Ոմանք ենթադրում են, որ սրանով հող են պատրաստում նրան առողջական պատճառներով ազատելու համար: Նրա հիվանդությունը դասվում է, կառավարության որոշմամբ, պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքը»:
Իոաննիսյանը նաև YouTube է բեռնել «Ժառանգություն» կուսակցության ակտիվիստների կողմից նկարահանված մի տեսանյութ, որում ակցիայի ժամանակ ծաղիկ բաժանողները պնդում են, որ ծաղիկները Տարոն Մարգարյանի անունից են:
«Երկաթե մարդը 3» ֆիլմի պրեմիերային աշխարհի ամենագեղեցիկ կին ճանաչված, ամերիկացի դերասանուհի և երգչուհի Գվինետ Փելթրոուն ներկայացել էր թափանցիկ զգեստով, ընդ որում առանց ներքնազգեստի:
«Թող Աստված ների ինձ, բայց նման տականքների, «սուտ գողականների ռազբորկայի» զոհերի հետեւանքով հասարակությունը նաեւ ինքնաբերաբար մաքրվում է…»,- գրել է Ռ.Մելքոնյանը
Նոր Հաճնի քաղաքապետի մայիսի 26-ի ընտրություններին սահմանված ժամկետում՝ մինչև ապրիլի 26-ի ժամը 18-ը, առաջադրվել է երեք թեկնածու: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Կոտայքի մարզի թ.27 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Նաիրի Մանուկյանը:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 25-ին, Երեւանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ապրիլի 26-ին, ժամը 20.40-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչը «Դիմաց» թաղամասից գնացել է «Քաչալ» կոչվող սարը և ետ չի վերադարձել:
«Մատաղիսի» գործով զինդատախազությունը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ ընդդեմ գործով կայացված արդարացման դատավճռի և այն անփոփոխ թողնելու ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ ապրիլի 26-ին, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 409.56 դրամ։ Ամերիկյան արժույթը նախորդ օրվա համեմատ էժանացել է 0.42%-ով կամ 1.74 դրամով։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման ազգային խորհրդի հերթական նիստը: