25 Օգոստոս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

17:32 17.07.2013 | «7 star»-ը որևէ կապ չունի «Երևան Ջուր» ՓԲԸ հետ

Ըստ «Երևան Ջուր» ՓԲԸ-ի 1-85 հեռախոսային կենտրոնում ստացված տեղեկությունների՝ մայրաքաղաքի մի շարք թաղամասերում, այդ թվում Արաբկիրում, Նոր Նորքում և Մալաթիա-Սեբաստիայում, «7star»անվանմամբ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը բնակիչներին առաջարկում է մատուցել ջրի զտիչի մաքրման և սպասարկման ծառայություն, որի դիմաց գանձում է 200-ական դրամ:

16:47 17.07.2013 | Մխիթարյանը կբացակայի մեկ ամիս

Գերմանական մամուլի հաղորդմամբ՝ բուժզննմամբ պարզվել է, որ հայ կիսապաշտպանը մասնակի վնասել է աջ ոտքի կոճը: Դրա ապաքինման համար կպահանջվի մինչեւ չորս շաբաթ: Հիշեցնենք, որ Հենրիխը վնասվածք է ստացել շվեյցարական «Լյուցերնի» հետ Դորտմունդի «Բորուսիայի» ստուգողական խաղում:

16:29 17.07.2013 | Կենսաթոշակների գործից անջատվել և դատարան է ուղարկվել ևս մեկ քրեական գործ

Կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ավարտվել է «Կենտրոն-1» տարածքային բաժնում հայտնաբերված չարաշահումների դրվագով նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, եւ գործն ուղարկվել է դատարան:

16:21 17.07.2013 | Այդ 18 մարդու կյանքի համար անմեղ «մեղավոր» է հայրս. Հրաչյա Հարությունյանի դուստր

Եթե փորձառու չլիներ, պատկերացնում եմ՝ քանի զոհ կլիներ: Ցավում եմ բոլորի համար, կորուստը շատ մեծ է ու անդառնալի, այդ 18 մարդու կյանքի համար անմեղ մեղավոր է հայրս, ցավակցում ու աջակցում եմ զոհերի հարազատներին, ես խոնարհվում են նրանց առջև: Ինձ համար ծանր է, ես շատ լավ գիտեմ՝ վիշտն ինչ է:

16:16 17.07.2013 | Ա. Դանիելյանը՝ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2013 թվականի հուլիսի 12-ի առաջարկությունը, Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ նշանակել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ:

16:12 17.07.2013 | Սեփական երեխաներին մկնդեղ խմեցրած մոր գործը Վերաքննիչ դատարանում է

25-ամյա Քրիստինե Գալստյանը մեղադրվում է 2012 թվականի հունիսի 13-ին ժամը 10:00-ի սահմաններում, Վարդենիսի անասնաբուժական, անասնաբուծական դեղորայքի առևտրի կետից «Գարանտեքս» (կլերատ) տեսակի մկնասպան պատրաստուկ ձեռք բերելու և նույն օրը ժամը 13:30-ի սահմաններում սեփական երեխաներին խմեցնելու մեջ:

15:50 17.07.2013 | Ինչպե՞ս է սահմանվում ավտոկայանատեղի տուրքի դրույքաչափը

Ավտոկայանատեղի տուրքերի դրույքաչափերը օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում (յուրաքանչյուր մեկ ժամվա համար` մինչև 300 դրամ ներառյալ, յուրաքանչյուր մեկ օրվա համար` մինչև 2500 դրամ ներառյալ, մեկ շաբաթվա համար` մինչև 5000 դրամ ներառյալ, մեկ ամսվա համար` մինչև 25 000 դրամ ներառյալ, մեկ տարվա համար` մինչև 100 000 դրամ ներառյալ) սահմանում է համայնքի ավագանին` համայնքի ղեկավարի ներկայացմամբ` համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ:

15:46 17.07.2013 | Շղթայական ավտովթար Աճառյան փողոցում

Այսօր շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում Աճառյան փողոցում բախվել են BMW մակնիշի 81 TD 001 համարանիշի, Mitsubishi Pajero մակնիշի 90 ԼՕ 020 համարանիշի և ИЖ մակնիշի 24 ՍՏ 201 համարանիշի ավտոմեքենաները:

15:41 17.07.2013 | Բուդաղյանները զինդատախազի հայտարարության առնչությամբ հարցում են ուղարկել Աղվան Հովսեփյանին

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տանից ոչ հեռու, հունիսի 1-ին սպանված Ավետիք Բուդաղյանի եղբոր՝ գնդապետ, զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր գրավոր դիմել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:

15:40 17.07.2013 | Սպասվում են կարճատև տեղումներ

Հուլիսի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-22-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

15:24 17.07.2013 | Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է իսրայելցի պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոնին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է իսրայելցի պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոնին, ում՝ ծավալուն արխիվային հետազոտությունների հիման վրա գրած «Անընդունելի անտարբերություն» հայերեն թարգմանված գրքի շնորհանդեսը օրերս է տեղի ունեցել Երևանում: Հանդիպմանը մասնակցել է նաև Իսրայելի Կնեսետի նախկին անդամ, ներգաղթյալների հարցերով նախկին նախարար Յաիր Ցաբանը:

15:06 17.07.2013 | Էդուարդ Շարմազանով. Թուրքիան չպետք է միջամտի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հուլիսի 17-ին ադրբեջանցի իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսին մասնավորապես հայտարարել է, թե Թուրքիան միշտ սատարել է ու կսատարի Ադրբեջանին եւ պատրաստ է նպաստելու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը:

14:25 17.07.2013 | Ջուր չի լինելու

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

14:22 17.07.2013 | Տիգրան Բալայան. Հրաչյա Հարությունյանի դատավարությունը չի կարող Հայաստանում լինել

Դա միջազգային իրավունքի խնդիր է. կախված է պայմանավորվածությունից, բայց որքանով ես տեղյակ եմ` համապատասխան կոնվենցիա չի նախատեսվում: Հնարավոր է պատժի կրում մեր երկրում դատարանի օրինական վճիռն ուժի մեջ մտնելուց հետո, բայց քանի որ դեռ չկա դատարանի վճիռը, դեռ վաղ է քննարկել այդ հարցը, ուստի ճիշտ է պատշաճ պաշտպանություն ապահովենք մեր քաղաքացուն, նոր դրանից հետո կխոսենք:

14:21 17.07.2013 | Կառավարությունը վթարային տարածքներ է նվիրո՞ւմ

Կառավարությունը մտադիր է Երևանի Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 68ա հասցեի հանրակացարանում բնակվող 3 ընտանիքներին նվիրել իրենց կողմից զբաղեցված հանրակացարանային սենյակները:

14:13 17.07.2013 | Որտեղ են կատարվել «Չեզոք գոտու» նկարահանումները

Արդեն մեծ էկրաններին է արցախյան պատերազմի տարիների մասին հայկական նոր, հոգեբանական «Չեզոք գոտի» թրիլլերը, որի ռեժիսորը Արտակ Զիլֆիմյանն է, հեղինակը` Նվեր Գալստյանը: Ֆիլմի նկարահանվել է կինոկենտրոնի տեխնիկայով:

14:06 17.07.2013 | Փուչիկ վաճառող «երեխան», պարզվում է, 25 տարեկան է

Տվյալ քաղաքացին, հերթական անգամ խախտելով Երևան քաղաքի ավագանու որոշումը՝ բացօթյա ապօրինի առևտրի իրականացման արգելքի պահով, շարունակում է կատարել ապօրինի գործունեություն: Համապատասխան օղակի աշխատակիցները վարչության պետի գլխավորությամբ հերթական անգամ նախազգուշացնում են, որ արգելված է իրականացնել բացօթյա ապօրինի առևտուր:

14:05 17.07.2013 | Աղջկա ընկերը ազատ ելումուտ ունենալով բնակարան՝ 800.000 դրամի ոսկեղեն է գողացել

Երևանի Արարատյան փողոցի մի բնակչուհի օրերս ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել, որ 21-ամյա դստեր ընկերը՝ 1992 թ. ծնված Մ.-ն, ազատ ելումուտ ունենալով իրենց տուն՝ ապրիլի 27-ից մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում գողացել է ոսկյա զարդեր` պատճառելով 800.000 դրամի նյութական վնաս:

14:02 17.07.2013 | ԻԱԿ-ը դատարանում հաղթեց Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը

2013 թ. հունիսի 26-ին կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը վերջ դրեց ԻԱԿ-ն ընդդեմ Հայաստանի դեմոկրատական կուսակցության դեռևս անցյալ տարի սկիզբ առած դատական գործին` ուժի մեջ թողնելով ԻԱԿ-ի օգտին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը:

13:56 17.07.2013 | Հայտնաբերվել է գյուրզա տեսակի օձ

Հուլիսի 17-ին, ժամը 05.29-ին ահազանգ է ստացվել, որ Դավթաշեն-Զովունի ավտոճանապարհին գտնվող «Ռան Օյլ» բենզալցակայանում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

13:54 17.07.2013 | Պատահար Հրազդան-Հանքավան ճանապարհին

Հուլիսի 17-ին, ժամը 00.10-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Հանքավան ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:

13:43 17.07.2013 | Բոտկինսկու հիվանդանոցի աշխատակիցը հեգնում է. «Կներեք, որ չհասցրեցինք գնալ հայկական խանութ, որ նոր խալաթ գնեինք»

«Իր հագուստը կեղտոտ էր ու արյունոտված, կներեք, չհասցրեցինք գնալ խանութ՝ մասնավորապես հայկական խանութ` նոր շորեր գնելու, նույնիսկ՝ խալաթ… ինչ գտել ենք, անմիջապես հագցրել ենք, որպեսզի մերկ չլինի»:

13:30 17.07.2013 | Հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանի գործով պետական մեղադրողը հայ է

Քննիչը և մեղադրողը առաջարկել են երկամսյա կալանավորումը, քանի որ, մեղադրյալը գտնվելով ազատության մեջ, կարող է թաքնվել, ինչպես նաև ներգործություն ունենալ գործի մասնակիցների վրա:

13:25 17.07.2013 | Ղուկասյանի փեսայի սպանության գործով ամբաստանյալի հայրը դատարանից հիվանդանոց է տեղափոխվել

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, հարազատների պնդմամբ, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և նրա կողմնակիցների կողմից ծեծի ենթարկված Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանը այժմ գտնվում է «Գյումրի» բժշկական կենտրոնում:

13:21 17.07.2013 | Նստացույց և հացադուլ անող ազատամարտիկները կհանդիպեն վարչապետին

Այսօր ժամը 18.00 -ին մի շարք ազատամարտիկներ կհանդիպեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին և «եթե վարչապետի հետ հանդիպումը չգոհացնի մեզ,ապա ազատամարտիկներս կշարունակենք մեր պայքարը»,- ասել է Վոլոդյա Ավետիսյանը:

12:59 17.07.2013 | Երևանի քաղաքապետարանը երկու տարի է չի կատարել հաշմանդամություն ունեցողներին տրված խոստումը

Դեռևս 2011 թվականի հոկտեմբերին սայլակով տեղաշարժվող անձանց հետ միասին Մարդու իրավունքների պաշտպանը փորձեց օգտվել Երևանի հանրային տրանսպորտից: Ակնհայտ դարձավ, որ Երևանում ոչ մի հանրային տրանսպորտ հարմարեցված չէ տեղաշարժման հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց համար:

12:55 17.07.2013 | Շոգերի հետ կապված ավելացել է մայրաքաղաքին մատակարարվող ջրի քանակը

Ամառը, ինչպես միշտ, ամենալարված ժամանակաշրջանն է Երևան Ջուր ընկերության համար: Շոգ եղանակների պատճառով զգալիորեն ավելացել է ջրի սպառումը ընկերության սպասարկման տարածքում, որով պայմանավորված Երևան մուտք գործող ջրի ծավալը մայիս ամսվա համեմատ աճել է վայրկյանում մոտ 530 լիտրով:

12:51 17.07.2013 | Հովիկ Աբրահամյանը ափսոսանք է հայտնում եւ դատապարտում է

Հովիկ Աբրահամյանը կրկին ցավակցելով Պոդոլսկի մոտակայքում տեղի ունեցած ուղեւորատար ավտոբուսի վթարի հետեւանքով զոհվածների հարազատներին` ափսոսանք է հայտնում եւ դատապարտում է վթարի կապակցությամբ մեղադրվող բեռնատարի վարորդ, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի հանդեպ դատարանում դրսեւորված անթույլատրելի, անմարդկային վերաբերմունքի առիթով:

11:53 17.07.2013 | Սարգսյանի և-և-ը, Ծառուկյանի և-ը

Է. Շարմազանովը մեկ անգամ ևս վերահաստատել է Սերժ Սարգսյանի այն միտքը, թե Հայաստանը ձգտում է իր արտաքին քաղաքականությունը կառուցել ոչ թե կա՛մ-կա՛մ, այլ և՛-և՛ սկզբունքով:

11:43 17.07.2013 | Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելու մեղադրանքով

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ոստիկանություն է ներկայացել 1979 թ. ծնված Արման Խ.-ն:

  • Page 2144 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 2139
  • 2140
  • 2141
  • 2142
  • 2143
  • 2144
  • 2145
  • 2146
  • 2147
  • 2148
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը