Հուլիսի 16-ին, ժամը 16.29-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Պարույր Սևակի փողոցի 2-րդ անցուղու թիվ 9 տան դիմաց խոշոր եղջերավոր անասունն ընկել է հորը և դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով`, որոշել է Արմեն Սարգսյանին ազատել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից: Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրն է:
Հուլիսի 16-ին, ժամը 18.18-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքիի ջրվեժում քաղաքացի է խեղդվում: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Պոդոլսկի մոտակայքում տեղի ունեցած ուղեւորատար ավտոբուսի վթարի կապակցությամբ ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին եւ Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին:
Իրոք, հանցագործություն է կատարվել եւ նրան թող դատեն՝ համաձայն օրենքի, բայց այն վերաբերմունքը, որին արժանացել է խեղճ հայը, իմ հայրենակիցը, անընդունելի է: Մենք ուզում ենք, որ հյուպատոսը՝ որպես ՌԴ ներկայացուցիչ, մեզ բացատրի, թե ինչ հիմունքներով են այդ կերպ վերաբերվում մեր քաղաքացու հետ:
Հուլիսի 16-ին, ժամը 18.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կ. Ուլնեցի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 23 բնակարանի բնակիչը փորձում է ինքնասպանություն գործել:
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու՝ Կարեն Եսայանի սպանության գործով հերթական դատական նիստից հետո միջադեպ է գրանցվել: Ցուցմունք տալու համար դատարան եկած Ղուկասյանը (լուսանկարում) նիստից հետո իր շքախմբի հետ ծեծի է ենթարկել մեղադրյալի հորը:
РОССИЯ 1 հեռուստաալիքով հեռարձակվող թոք-շոու-ի ընթացքում քննարկում են Մոսկվայում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի պատճառներն ու հանգամանքները` անիմացիոն տեսանյութով ցուցադրելով վթարի մանրամասները:
Մաղաքյանը մոտ 100 գիտական աշխատանք է հրապարակել կարևորագույն աստղագիտական ամսագրերում, որոնք նվիրված են Մեր Գալակտիկայում աստղերի և միգամածությունների ուսումնասիրությանը, այդ թվում` «Անդրադարձնող միգամածությունների միացյալ կատալոգը» 2003թ.:
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի ադամանդ Հայաստան տեղափոխելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը։
Հիմա ամենակարևորն այն կազմակերպության տիրոջը գտնելն է, ուր նա աշխատանքի է անցել, և որը նրան տրամադրել է անվտանգության չափանիշներին չհամապատասխանող փոխադրամիջոց: Մեքենան գործարկումից առաջ փորձաքննության չի ենթարկվել, ինչը կազմակերպության ղեկավարության կողմից կոպիտ օրինախախտում է:
Ռուսական «Պլանետա ՌՏՌ» հեռուստաալիքով քիչ առաջ, երբ ուղիղ եթերում քննարկվում էին Պոդոլսկում հուլիսի 13-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարի մանրամասները, ելույթ ունեցավ նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Նա հայտարարեց, որ ցավում է կատարվածի համար, և որ պետք է պատժվեն բոլոր մեղավորները` և’ վարորդը, և’ բեռնատարի տերը, և’ լիցենզիա տրամսդրողները:
Քննարկումների ավարտին փորձագետների խումբը տարածել է փաստաթուղթ, որով ամփոփել է հանդիպման արդյունքները եւ ներկայացրել մի քանի առաջարկներ, որոնք, փորձագետների կարծիքով, անկասկած նպաստելու են հայ ու ադրբեջանցի ժողովուրդների միջեւ վստահության վերականգնմանը…
2013թ. հուլիս 12-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող առանձնապես խոշոր չափերի ապօրինի թմրամիջոցի շրջանառության գործով ամբաստանյալ Ա.Պետրոսյանը դատական նիստերի դահլիճում ջրով լի պոլիմերային շիշը նետել է մեղադրանքը պաշտպանող դատախազ Վ.Միլիտոնյանի ուղղությամբ:
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Գագիկ Պողոսյանի, ԴԻ ԱՅ ՎԱՅ ակումբի հրկիզման գործով այսօրվա դատական նիստը կրկին հետաձգվեց՝ ամբաստանյալների պաշտպան Կարեն Ղազարյանի բացակայության պատճառով:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Կարեն Եսայանի սպանության գործի քննությունը: 27-ամյա այս երիտասարդին սպանեցին հենց իր նշանադրության օրը, նա պատրաստվում էր նշանվել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր՝ Մանյա Ղուկասյանի հետ:
Մարդիկ տեսնում են, թե որքան քիչ ժամանակ են այլևս ծախսում իրենց հաշվետվությունների կազմման և, ընդհանրապես, հարկային մարմինների հետ շփման ընթացքում: Սա փաստ է: Մենք, բնականաբար, պետք է այս միտումը շարունակենք: Կցանկանայի, որ նույնատիպ առաջընթաց տեսնեինք մաքսային մարմինների աշխատանքում:
ՀՀ Բնապահպանության նախարարությունը դիմել է ՀՀ ոստիկանություն՝ Արարատի մարզի Դալար համայնքի տարածքում ձկների զանգվածային ոչնչացման դեպքի առիթով:
Հուլիսի 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-21-ի գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսերինառավելապես հյուսիսային շրջաններում սպասվում էկարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներումհնարավոր է կարկուտ:
Ինտերնետային կայքերում և սոցցանցերում ակտիվ քննարկվում է առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի՝ պաշտոնից ազատվելու մասին տեղեկությունը:
Ցավոք, ընտրություններն անցան վերջին շրջանում տեղի ունեցած բոլոր մակարդակների ընտրություններին հատուկ տրամաբանությամբ: Կրկին գործի դրվեցին հանրածանոթ բոլոր մեթոդները` վարչական լծակների կիրառում, արտաքին միջամտություն, պարտադրանք, ընտրակաշառք և այլն:
«Հրաչյա Հարությունյանը ապահովված է երկու փորձառու փաստաբանով, թարգմանիչով։ Նա գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Մոսկվայում ՀՀ դեսպանատունը կապի մեջ է քննչական մարմնի և Հ.Հարությունյանի դատապաշտպանների հետ»։
Սահմանադրական դատարանը, ելնելով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի հիման վրա գործի քննության արդյունքներից, որոշեց կարճել գործի վարույթը:
Հուլիսի 16-ին, ժամը 14.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բուզանդի փողոցի թիվ 103 տան տանիքում:
Հայաստանում մի խումբ ակտիվիստներ որոշել են իրենց դժգոհությունն արտահայտել հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանի նկատմամբ Ռուսաստանի Դաշնության արդարադատության համակարգի ցուցաբերած անհարգալից վերաբերմունքի դեմ:
«Հայազն» կուսակցությունը վաղը՝ հուլիսի 17-ին, ժամը 16:00 բողոքի ակցիա է կազմակերպելու ՌԴ դեսպանատան դիմաց՝ ի պաշտպանություն Ռուսաստանում բռնությունների ու անարգանքի ենթարկվող հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի:
Երևանի ավագանու 65 անդամներն անհատներ չեն, նրանք ներկայացնում են Երևանի ազգաբնակչությունը ճիշտ այնպես, ինչպես Ազգային ժողովի պատգամավորները՝ ՀՀ բնակչությունը, որոնց նամակների պատասխանները ստորագրվում են Ձեր կողմից: Երևանի քաղաքապետի առջև խմբակցության ու նրա անդամների բարձրացրած խնդիրների վերաբերյալ նամակների պատասխանները ոչ միայն չեն ստորագրվում Ձեր կողմից, այլև կատարողներն էլ Ձեր 4 տեղակալներից, 8 խորհրդականներից և 5 օգնականներից որևէ մեկը չէ:
Շարմազանովը՝անդրադառնալով Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հրաչյա Հարությունյանի դեպքին, ում նախօրեին նվաստացուցիչ տեսքով, մասնավորապես՝ կանացի խալաթով, Մոսկվայում բերման էին ենթարկվել դատարան:
ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, որը մեղադրվում է Պոդոլսկում տեղի ունեցած խոշոր ավտովթարի մեջ, Մոսկվա էր մեկնել գումար աշխատելու, որպեսզի դրանով իր 21-ամյա որդու գերեզմանը սարքի: NTV-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Հրաչյա Հարությունյանի եղբայրը:
«Ես Լիլիթ Հարությունյանն եմ, ով ունի բազմաթիվ ցավալի պատմություններ, որին ավելացավ նաև իմ հոր` Հրաչյա Հարությունյանի դեպքը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Մոսկվայի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մեջ մեղավոր համարվող «Կամազ» բեռնատարի վարորդ ` ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի դուստրը: