25 Օգոստոս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

21:05 19.07.2013 | Բողոքի ակցիա. Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու «Արարատ» միությունն ընդդեմ Կճոյանի

Վաղը՝ հուլիսի 20-ին, ժամը 12:00-ին Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցու մոտ` Առաջնորդարանի բակում, տեղի կունենա բողոքի ակցիա Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք. Կճոյանի դեմ։

20:54 19.07.2013 | Դատարանը պաշտպանեց Գագիկ Ջհանգիրյանին

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Սիմիզար Հովսեփյանի նախագահությամբ, այսօր մերժվել է «Մատաղիսի գործով» արդարացվածների հայցն ընդդեմ ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի:

20:01 19.07.2013 | Եթե Տ. Սարգսյանը ստորագրություն չի դրել, չի նշանակում, որ տեղյակ չէ օֆշորից և չի գործել միջնորդավորված՝ լիազորված անձով

Հայաստանում կան որոշակի գործարքներ, որոնց համար թույլ տրվում է լիազորել երրորդ անձի՝ գործողություններ կատարելու, գործարքի գնալու համար: Կիպրոսի դատախազի հարցազրույցից էլ էր ենթադրելի, որ դա այդպես է, բայց ավելի հստակ կարելի է այնտեղից իմանալ:

19:56 19.07.2013 | Ապարանում 16 տարեկան աղջնակը տղա է ունեցել

Այսօր՝ հուլիսի 19-ին, ոստիկանության Ապարանի բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ 16-ամյա Լաուրա Ի.–ի կողմից երեխա ծննդաբերելու փաստով:

18:12 19.07.2013 | Սերժ Սարգսյանն ընդունել է ՎԶԵԲ նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը

Նախագահը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի հետ Հայաստանի ավելի քան քսանամյա համագործակցությունը, որի ընթացքում, Հանրապետության ղեկավարի խոսքով, երկրի տնտեսության մի շարք ոլորտներում զգալի աշխատանքներ են իրականացվել: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ բանկը կշարունակի իր աջակցությունը Հայաստանին՝ ինչպես մասնավոր և ֆինանսական հատվածներում, այնպես էլ ինստիտուցիոնալ կարողությունների ուժեղացման առումով:

18:08 19.07.2013 | Ալեքսանդր Մալցև. Հրաչյա Հարությունյանը շնորհակալություն է հայտնել բոլորին՝ աջակցության համար

Իր առողջական վիճակը նորմալ է, նա գտնվում է «Բուտիրկա» բանտի հոգեբուժական բաժանմունքի հիվանդասենյակներից մեկում (թիվ 2 հիվանդասենյակում), քննչական մեկուսարանում է: Նա գտնվում է ֆիզիկապես նորմալ վիճակում, բարոյական եւ հոգեկան վիճակը՝ նույնպես…

17:59 19.07.2013 | Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Պերճ Զեյթունցյանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել գրող, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 75-ամյակի առթիվ: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել անվանի մտավորականի վաստակը հայ նորագույն արձակի, դրամատուրգիայի և հրապարակախոսության զարգացման ու հարստացման գործում:

17:57 19.07.2013 | Սերժ Սարգսյան. Ես ձեզ հորդորում եմ կարդալ. կարդացե՛ք որքան հնարավոր է շատ

Կասկած չունենաք՝ անցնելու է ևս որոշ ժամանակ, և շատ-շատերը, ովքեր այլ տեղ են երջանկություն փնտրում, վերադառնալու են հայրենիք և այստեղ նրանց համար շատ ավելի հարմարավետ է լինելու, քան այլ տեղերում

16:37 19.07.2013 | Քաղաքապետարանը գազալցակայանի տեղում դատարկություն է տեսնում (լուսանկարներ)

Ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Արթուր Գասպարյանի նամակներից մեկին Երևանի քաղաքապետարանի ուղարկած գրավոր պատասխանում բառացիորեն նշված է, որ 2006 թվականից մինչև ս.թ. հունիսի 30-նն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կողմից ավտոմեքենաների լիցքավորման գազալցակայանների իրականացման համար քաղաքաշինական փաստաթղթեր չեն տրամադրվել:

16:29 19.07.2013 | Բերման է ենթարկվել Բավրայի սահմանային անցակետից

Հուլիսի 18-ին, ժամը 16.15-ին Բավրայի սահմանային անցակետից բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Արա Հ.-ն, որը 2003 թ. սեպտեմբերի 23-ից Ռոստովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

16:21 19.07.2013 | Ավտովթար Ֆլորենցիա» ռեստորանային համալիրի մոտ. կան վիրավորներ

Ժամը 13:00-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենցիա» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Մուշեղ Սաֆարյանի վարած Hyundai մակնիշի 99 ՏՍ 909 համարանիշի և Մանվել Խաչիկյանի վարած Lexus մակնիշի 52 ՈՕ 555 համարանիշի ավտոմեքենաները:

16:19 19.07.2013 | Աղջնակի մարմինը գտնվել է առավոտյան՝ բռնի մահվան հետքերով

Ոստիկանները գտել են Նովոսիբիրսկի մարզի Բոլոտնինսկի շրջանի Սվետլայա Պոլյանա գյուղի 10 –ամյա բնակչուհու մարմինը , ով տնից հեռացել էր նախօրեին և չէր վերադարձել, հաղորդում է ՌԴ ՆԳՆ տարածաշրջանի պետական վարչությունը:

15:57 19.07.2013 | «…Իսկ Կճոյանը հույս էր տալիս, թե լավ է լինելու». Փ. Հայրապետյանը պահանջում է հրապարակել Կիպրոսից եկած վարչապետի պատասխանը

Ինքը մեկ-երկու անգամ է Բենթլիով եղել, մնացած ժամանակ միշտ իրա ծառայողական մեքենայով էր լինում, խոսակցություններին չէր մասնակցում, հենց գալիս էր, խոսակցությունը դադարեցնում էր, ես գնում էի ընդեղ հարց էի տալիս, այ Աշոտ ջան, երբ է լինելու էդ ապրանքը, որ մենք աշխատենք եւ հասավ այնտեղ, երբ իմ բանկում գրավադրած ունեցվածքը՝ շենքերը, վերցրին:

15:54 19.07.2013 | Երբ Հրաչյա Հարությունյանին տեղեկացրել են մահացածների թվի մասին, նա խոսել է ինքնասպանության մասին

«Комсомольская правда» կայքի հաղորդմամբ՝ Նոր Մոսկվայում տեղի ունեցած վթարի մասնակից Հրաչյա Հարությունյանին փորձաքննության կենթարկեն: Սակայն չի նշվում, թե խոսքն ինչ փորձաքննության մասին է:

15:46 19.07.2013 | ՀՀ քաղաքացիության դիմումներն այսուհետ կքննարկվեն 6-ամսյա ժամկետում

Հուլիսի 20-ից ուժի մեջ կմտնեն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում Ազգային ժողովի կողմից հունիսի 19-ին ընդունված փոփոխություններն ու լրացումը:

15:33 19.07.2013 | Հայաստանի օմբուդսմենը մեկնում է Մոսկվա՝ Հրաչյա Հարությունյանի գործով

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Հրաչյա Հարությունյանի գործով կիրակի օրը՝ հուլիսի 21-ին, կմեկնի Մոսկվա:

15:31 19.07.2013 | ԱԻՆ. Մոսկվա-Վոլգոգրադ ճանապարհի վրա տեղի ունեցած վթարի հետևանքով հայի մի ամբողջ ընտանիք է զոհվել

Դեռևս չպարզված հանգամանքներում «Օպել-Օմեգա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի և բախվել «Ֆոտոն» մակնիշի բեռնատար ավտոմեքենային, ինչի հետևանքով տեղի է ունեցել հրդեհի բռնկում:

14:52 19.07.2013 | Ակցիայի մասնակիցները 50-դրամանոցներ են նետել քաղաքապետարանի պաշտոնյայի ուղղությամբ

Քաղաքային տրանսպորտի ուղեվարձի փանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցների հետ քաղաքապետարանի դիմաց հանդիպել է Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: Նա որոշակի պարզաբանումներ է ներկայացրել`հիմնավորելով նախօրեին քաղաքապետարանի կայացրած թանկացման մասին որոշումը:

14:52 19.07.2013 | Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում

Հուլիսի 20-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-23-ը հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

14:50 19.07.2013 | Ավտովթար Կիևյան կամրջի հարևանությամբ

Հուլիսի 19-ին, ժամը 13.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ Կիևյան կամրջի հարևանությամբ, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

14:45 19.07.2013 | Պողոտայում, որտեղ տեղի է ունեցել Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ վթարը, լուսացույց է տեղադրվել

News.mail.ru-ի հաղորդմամբ՝ երեկ մասնագետները լուսացույց են տեղադրել Նոր Մոսկվայի այն պողոտայում, որտեղ տեղի էր ունեցել Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ վթարը:

14:36 19.07.2013 | Ինչպե՞ս դիմակայել շոգին

Խուսափել բացօթյա պայմաններում (մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում) պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերքից, լցնովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիքներ, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր օգտագործելուց:

14:11 19.07.2013 | Օֆշորի սկանդալային գործարքներում բացակայում է վարչապետի ստորագրությունը

Կայքին հաջողվել է պարզել, որ վարչապետը Կիպրոսի ընկերությունների գրանցման պետական ռեգիստրից «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերության վերաբերյալ հարցում է կատարել Կիպրոսում գործող «ARGYROU & DEMOSTHENOUS» իրավաբանական ընկերության միջոցով։

14:05 19.07.2013 | «Բարև Երևան»-ի կոչը՝ ուղեվարձի թանկացման վերաբերյալ

«Բարև Երևան» խմբակցությունը Երևանի ավագանիում և խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերին կոչ է անում ավագանում և ԱԺ արտահերթ նիստեր գումարել՝ հասարակական տրանսպորտի ուղեվարձի և ոլորտի արդիականացման հարցերով:

14:03 19.07.2013 | Ն. Զոհրաբյանը` վարչապետի ստորագրության բացակայության մասին. «Ինձ մի ծիծաղեցրեք»

Այն, որ ծիծաղը օգտակար է առողջությանը, դա վաղուց հայտնի փաստ է։ Սակայն, վերջերս ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ խիստ շոգի պայմաններում անզուսպ ծիծաղը կարող է սրտի հետ կապված խնդիրներ առաջացնել։

14:01 19.07.2013 | Գողացել են ադամանդե քարերով ոսկյա մատանի

Հուլիսի 18-ին, ժամը 14.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի կին և հայտնել, որ ս/թ հուլիսի 17-ին, իր բնակարանում վերանորոգման աշխատանքներ կատարող 1992 թ. ծնված Արտյոմ Ա.-ն իր հյուրասենյակից գողացել է 5 գ կշռով ադամանդե 3 քարերով ոսկյա մատանի:
Վնասի չափը պարզվում է:

13:37 19.07.2013 | «Եթե այսպես շարունակվի, Ռուսաստանի կողմից…». Րաֆֆի Հովհաննիսյան

«Եթե միլիարդներով զինատեսակներ է ուղարկում մեր ռազմավարական դաշնակիցն այն պետությանը, որը ուզում է ջնջել Հայաստան, Արցախ անունը քարտեզից, Հայաստանը պետք է վերանայի ՀԱՊԿ-ին իր անդամակցությունը»

13:23 19.07.2013 | Արցախից հայտնում են

ԼՂՀ ԿԱ փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են Արցախի տարածքում շաբաթվա ընթացքում գրանցված արտակարգ պատահարների մասին։

13:08 19.07.2013 | Նոր արագաչափեր հանրապետության ճանապարհներին

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

12:22 19.07.2013 | Բողոքի ակցիա` տրանսպորտի գնի բարձրացման դեմ. Ուղիղ

Մի շարք քաղաքացիներ այսօր առավոտյան հավաքվել են քաղաքապետարանի առջև և պահանջում են, որպեսզի քաղաքային տրանսպորտի ուղեվարձը չբարձրացնեն:

  • Page 2142 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 2137
  • 2138
  • 2139
  • 2140
  • 2141
  • 2142
  • 2143
  • 2144
  • 2145
  • 2146
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը