Մաշտոցի պողոտայում 10-15 հոգով ծեծել են 22-ամյա երիտասարդին
Սեպտեմբերի 5-ին, ժամը 01.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Արգիշտիի փողոցից, «կրծքավանդակի և մեջքի սալջարդ, ուղեղի ցնցում» ախտորոշմամբ, բուժօգնության է տեղափոխել 1991 թ. ծնված Արամ Ա.-ին, որը հայտնել է, որ ծեծի է ենթարկվել անծանոթ անձանց կողմից:
Ըստ Արամ Ա.-ի հայտարարության` նույն օրը, ժամը 00.05-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի թիվ 6 հասցեի մոտ 10-15 անհայտ անձինք հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: