ԵՊՀ-ն տեղի չի տալիս. Մինչև սեպտեմբերի 6-ը ուսման վարձերը չվճարած ուսանողները կարող են հեռացվել

Երևանի պետական համալսարանում ուսման վարձերի վճարման վերջնաժամկետի փոփոխություն չի կատարվել:

Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ԵՊՀ լրատվական բաժնից:

Մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, թե ուսման վարձավճարների թանկացման դեմ բողոքի ալիքը մեղմելու նպատակով, բուհի ղեկավարությունը որոշում է կայացրել այս տարի երկարացնել ուսման վարձերի վճարման համար սահմանված ժամկետը:

«Նման որոշում չկա, առաջին կուրսեցիների համար ուսման վարձերի վճարման վերջնաժամկետը սեպտեմբերի 6-ն է»,-  ասել է ԵՊՀ լրատվության պատասխանատու Կարեն Գրիգորյանը: Հարցին, թե արդյո՞ք, բողոքներն ազդել են վարձավճարների հավաքման վրա և չի՞ նվազել արդյոք մուտքերի մակարդակը, Կարեն Գրիգորյանը պատասխանել է, որ նախորդ տարիների համեմատ վճարումների քանակը որևէ փոփոխություն չի կրել. «Այս տարի էլ նույնն է, ինչ նախորդ տարիներին»,- վստահեցրեց մեր զրուցակիցը: Նշենք, որ առաջին կուրսի ուսանողները ուսման վարձերը մինչև սեպտեմբերի 6-ը չվճարելու դեպքում կարող են հեռացվել համալսարանից:

Փաստինֆո

Տեսանյութեր

Լրահոս