Բաժիններ՝

Դանակի վնասվածք ստացած երիտասարդը հիվանդանոցում մահացել է

Սեպտեմբերի 4-ին, ժամը 08.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ոտքի հետին հատվածի պատռված արյունահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1990 թ. ծնված Վահագ Պետրոսյանը:

Մեկնած օպերատիվ խմբին Վ. Պետրոսյանի մայրը բացատրություն է տվել, որ որդին վնասվածքը ստացել է տանը` աստիճաններից վայր ընկնելու հետևանքով:
Նույն օրը, ժամը 23.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Վ. Պետրոսյանը մահացել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 4-ին, ժամը 00.00-ի սահմաններում, Օգանով փողոցի թիվ 2 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, 1974 թ. ծնված Գրիգոր Պ.-ն խոհանոցային դանակով հարվածել է Վ. Պետրոսյանի ձախ ոտքի հետին հատվածին և պատճառել մարմնական վնասվածք, ինչի հետևանքով վերջինս հիվանդանոցում մահացել է:
Գրիգոր Պ.-ն բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Հանցագործության գործիք դանակն առգրավվել է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս